Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՏԴ/2226/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

19.09.2023

Հայտատու` ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեգրքի 95-րդ հոդված

Պատասխանող՝ Արսեն Աղասու Ներսեսյանին
/հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, Մետաղագործների փող., 16/1 շ., բն. 22/

Ըստ հայցի «Յունիվերսալ Կրեդիտ ՈՒՎԿ» ՍՊ ընկերության ընդդեմ Արսեն Աղասու Ներսեսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ՏԴ/2226/02/23 քաղաքացիական գործով 05.09.2023 թվականին հայցվորի ներկայացուցչի կողմից դատարան է ներկայացվել միջնորդություն՝ հայցից հրաժարվելու մասին:
Համաձայն՝ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ս. Արմենակյանի N 35 Ա հրամանի, նույն դատարանի դատավոր Ն. Դալլաքյանին տրամադրվել է ամենամյա հերթական արձակուրդ՝ սկսած՝ 25.08.2023 թվականից մինչև 12.09.2023 թվականը ներառյալ:
Միջնորդությունը դատավորի աշխատակազմին է հանձնվել 15.09.2023 թվականին:
Հայցից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննարկելու նպատակով 2023 թվականի սեպտեմբերի 28-ին, ժամը 16:45-ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջան քաղաքի նստավայրում (ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15, թիվ 1 նիստերի դահլիճ) հրավիրել դատական նիստ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող և լիազորությունները հավաստող փաստաթղթերով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ն. ՕՀԱՆՅԱՆ


Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15

Հեռ..` 27112

Էլ. փոստ`