Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/55768/02/21 Ո Ր Ո Շ Ո Ւ Մ ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19.09.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ Քաղաքացիական Դատավարության 95-րդ հոդված

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/55768/02/21
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

նախագահությամբ դատավոր ԱՆՆԱ ՇԻԼԱՋՅԱՆԻ

2023 թվականի օգոստոսի 28-ին քաղաք Երևան
նախնական դատական նիստում քննության Կարեն Արտաշեսի Սաժումյանի ընդդեմ Արմեն Օնիկի Ալավերդյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Կարեն Արտաշեսի Սաժումյանի ներկայացուըցիչ Նարինե Մկրտչյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Արմեն Օնիկի Ալավերդյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին։
22.12.2021 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Լ․ Սարգսյան) որոշում է կայացրել՝ հայցադիմումը վերադարձվել է։
03.01.2022 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ս․ Սահակյան) որոշում է կայացրել՝ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Կարեն Արտաշեսի Սաժումյանի ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանի՝ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին միջնորդությունը բավարարվել է։
31․03․2022 թվականի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ս․ Սահակյան) որոշում է կայացրել՝ նախնական դատական նիստ նշանակելու մասին։
06.05.2022 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ս․ Սահակյան) որոշում է կայացրել՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
07․09․2022 թվականի որոշմամբ քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտվել է և գործը 13․01․2023 թվականին նշանակվել է դատաքննության։
13․01․2023 թվականին դատարանը գործի քննությունը համարել է ավարտված և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 03․02․2023 թվականին։
03․02․2023 թվականին դատարանը գործի քննությունը վերսկսել է և դատական նիստ է նշանակել 14․04․2023 թվականին։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ս․ Սահակյանին այլ դատարան տեղափոխելու հիմքով 12.06.2023 թվականին թիվ ԵԴ/55768/02/21 քաղաքացիական գործը մակագրվել է նույն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը դատավոր Ա․ Շիլաջյանին, աշխատակազմին է հանձնվել 15.06.2023 թվականին:
20.06.2023 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր՝ Ա.Շիլաջյան) որոշում է կայացրել՝ քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին:
Գործին մասնակցող անձինք 19.07.2023 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ գլխով սահմանված պահանջներին համապատասխան, սակայն դատական նիստին չեն մասնակցել, դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի օգոստոսի 25-ին:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ և 147-րդ հոդվածով, դատական նիստն անցկացրել է կողմերի բացակայությամբ
Դատարանը, 25.08.2023 թվականի դատական նիստին համարելով, որ առկա է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հիմքեր, եկել է հետևյալ եզրահանգման.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով: Արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշվում է հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով, իսկ 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե՝ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի Դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ, իսկ 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը, իսկ 298-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, իսկ 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում, իսկ 3-րդ մասի համաձայն՝ ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ, իսկ 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
«ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատական ատյանում վարույթը եզրափակող դատական ակտերը (այսուհետ՝ եզրափակիչ դատական ակտ), իսկ օրենքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը ենթակա են պարտադիր հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:
Վերոգրյալի հիման վրա Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստում Դատարանի կողմից իրականացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության 167-րդ հոդվածով սահմանված դատավարական գործողությունները, իսկ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին Դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ՝ մասնավորապես պատասխանող՝ Նարեկ Արմենի Վիրաբյանը չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացրել հակընդդեմ հայց, միևնույն ժամանակ Դատարանը հաշվի առնելով, որ դեռևս նախնական դատական նիստը չի ավարտվել, ուստի գտնում է, որ քաղաքացիական գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով, իսկ Դատարանի` եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2023 թվականի դեկտեմբերի 15-ին:
Ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ հոդվածներով և 41-րդ գլխի կանոններով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Գործով կիրառել պարզեցված վարույթ։
2. Գործի քննության արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2023 թվականի դեկտեմբերի 15-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.Շիլաջյան



Հասցե` Հր.Ներսիսյան 10

Հեռ..` 010-24-08-21

Էլ. փոստ`