Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ1/0051/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր

19.09.2023

Հայտատու` Վարչական դատարան
Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Թիվ ՎԴ1/0051/05/23 վարչական գործով
պատասխանող՝ Վարդան Բալյանին,
(Սյունիքի մարզ, ք.Սիսիան, Որոտան փողոց, 2Ա շենք, բն. 20)

Տեղեկացնում ենք, որ ըստ հայցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընդդեմ Վարդան Բալյանի՝ Վարդան Վալերիի Բալյանին «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 40.1 հոդվածով նախատեսված քվեարկությանը նախորդող օրը քարոզչություն իրականացնելու համար «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 40.1 հոդվածով նախատեսված կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին ՎԴ1/0051/05/23 վարչական գործով դատաքննությունը նշանակվել է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 15.00-ին (ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով, հասցե՝ ք.Երևան, Գ.Նժդեհի փողոց 23, 3-րդ հարկ, դատական նիստերի թիվ 9 դահլիճ):
Պարզաբանում. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:





ԴԱՏԱՎՈՐ Դ.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Է.ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` հեռ. +(37410) 49-48-07/219/

Էլ. փոստ`