Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/11565/02/21 Դիմող՝ Նվարդ Վազգենի Փաշայանին

20.09.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0078, ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, (010) 51-18-13, (426, 427) էլ. հասցե՝ ajapnyak2@court.am



Քաղաքացիական գործ
ԵԴ/11565/02/21
9.1/Ե-

Դիմող՝ Նվարդ Վազգենի Փաշայանին
/ՀՀ, ք․ Երևան, Ավան-Առինջ 2 մկշ. 2/5 շ., 56 բն./

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ա. Սաֆարյան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/11565/02/21 քաղաքացիական գործն ըստ դիմումի Նվարդ Վազգենի Փաշայանի, երրորդ անձինք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի, ՀՀ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ Արթուր Արտակի Բալաբեկյանին անգործունակ ճանաչելուպահանջի վերաբերյալ:
Տեղեկացվում է, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ 26․09․2023 թվականին, ժամը 16։30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան փողոց, 41ա շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Աջափնյակ 2 նստավայր՝ Հալաբյան 41ա):
Պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն՝ Դուք ունեք հետևյալ իրավունքները. 1) ծանոթանալ գործի նյութերին, ստանալ դրանց պատճենները, գործի նյութերից անել քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնել բացարկ. 3) ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալ դատավարության մասնակիցներին. 5) միջնորդություններ անել, ցուցմունքներ տալ դատարանին. 6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել ձեր փաստարկները և դիրքորոշումը. 7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնել գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկել դատական ակտերը. 9) կատարել սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +37410 51 18 13

Էլ. փոստ`