Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԱՎԴ4/0046/02/23 քաղաքացիական գործով

22.09.2023

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ4/0046/02/23 քաղաքացիական գործով պատասխանող
Հակոբ Նորիկի Սեդրակյանին
ՀՀ, Վայոց ձորի մարզ, գ. Մալիշկա, 8 փող., տուն 52

ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Կոստանյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Հմայակ Նորիկի Սեդրակյանի, Արաքսի Արգամի Եղոյանի վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Նորիկ Համոյի Սեդրակյանի, Սեդա Գևորգի Սեդրակյանի, Մետաքսյա Հմայակի Սեդրակյանի, Մելինե Հմայակի Սեդրակյանի, Հակոբ Նորիկի Սեդրակյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինը առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ՝ ՀՀ, Արարատի մարզ, գ. Շաղափ, Հ.Շիրազի փող., տուն 4 հասցեով, սակայն ծանուցումը հետ է վերադարձվել դատարան` «ՉԻ պահանջվել» նշումով:
Միաժամանակ հայտնվում է, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակված է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 11:00-ին, դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19), թիվ 2 դատական նիստերի դահլիճում:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Նախագահող դատավոր՝ Գոհար Կոստանյան
Դատավորի օգնական՝ Սամվել Հարությունյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522387

Էլ. փոստ`