Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ3/0051/02/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման վերաբերյալ հրապարակային ծանուցում

25.09.2023

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԼԴ3/0051/02/23 N Ե _____ /23
25 սեպտեմբերի 2023 թ.
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ


Պատասխանող՝ Սամվել Միսակի Հովսեփյանին
Միսակ Արտաշի Հովսեփյանին
Երրորդ անձինք՝ Արտաշ Սեդրակի Հովսեփյանին
Նազիկ Արշակի Հովսեփյանին
Սեդրակ Արտաշի Հովսեփյանին
Ռիմա Արամայիսի Հովսեփյանին
Արտաշ Միսակի Հովսեփյանին
/ՀՀ, Լոռու մարզ, գ. Պրիվոլնոյե, 4 փողոց, տուն 20/


ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 11.08.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության հայցադիմումն ընդդեմ Սամվել Միսակի Հովսեփյանի, Միսակ Արտաշի Հովսեփյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Արտաշ Սեդրակի Հովսեփյանի, Նազիկ Արշակի Հովսեփյանի, Սեդրակ Արտաշի Հովսեփյանի, Ռիմա Արամայիսի Հովսեփյանի, Ազնիվ Զարմաիլի Հովսեփյանի և Արտաշ Միսակի Հովսեփյանի՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Պատասխանողներ՝ Սամվել Միսակի Հովսեփյանին, Միսակ Արտաշի Հովսեփյանին, երրորդ անձինք՝ Արտաշ Սեդրակի Հովսեփյանին, Նազիկ Արշակի Հովսեփյանին, Սեդրակ Արտաշի Հովսեփյանին, Ռիմա Արամայիսի Հովսեփյանին և Արտաշ Միսակի Հովսեփյանին հասցեագրված փոստային ծրարները հետ են վերադարձվել դատարան:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 07-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարման՝ տեղեկացվում է, որ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 11.08.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը, դատավարական իրավունքների և պարտականությունների, դրանց չկատարման դատավարական հետևանքների վերաբերյալ ծանուցումը դատավարության մասնակցի կողմից ծանոթանալու նպատակով դեպոնացված են ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրում:

Դատավորի օգնական Ա. Թունյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Տաշիր, Ջահուկյան 19

Հեռ..` (0254) 2-25-15

Էլ. փոստ`