Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՇԴ/1946/02/22 քաղաքացական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

26.09.2023

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս



ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

3101, Գյումրի, Անկախության հրապարակ 7
ՇԴ-25-Ե
19.09.2023թ.
Գործ թիվ ՇԴ/1946/02/22


երրորդ անձ՝ Զավեն Մուշեղի Մալխասյանին
(հասցե՝ ՇՄ, ք. Գյումրի, Ղանիլյան 1 նրբ., 9 տուն )


Տեղեկացվում եք այն մասին, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 11.04.2023 թվականի <<Նախնական դատական նիստ նշանակելու մասին>> որոշմամբ <<ԱյԴի Բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Բագրատ Սեդրակի Հովհաննիսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Գրիշա Զավենի Մալխասյանի, Մանիկ Սեդրակի Մալխասյանի, Նարինե Արագեղեցիկի Մալխասյանի, Ռուզաննա Զավենի Մալխասյանի, Զավեն Մուշեղի Մալխասյանի, Արսեն Գրիշայի Մալխասյանի, Արմինե Գրիշայի Մալխասյանի, Սերգեյ Սեդրակի Բագրատյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին թիվ ՇԴ/1946/02/22 քաղաքացիական գործով 03.10.2023 թվականին, ժամը 12:45-ին նշանակվել է նախնական դատական նիստ։
Դուք (Ձեր ներկայացուցիչը), որպես պատասխանող, անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև լիազորագրով 2023 թվականի հոկտեմբերի 03-ին հրավիրվում եք ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7)` նույն օրը ժամը 12:45-ին նշանակված դատական նիստին մասնակցելու համար (դատական նիստերի դահլիճ թիվ 6):
Միաժամանակ, Ձեզ, որպես քաղաքացիական դատավարության մասնակից` դատավարության պատասխանող կողմ, պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված գործին մասնակցող անձանց իրավունքներն ու պարտականությունները.
Նշված հոդվածի համաձայն դուք ունեք հետևյալ իրավունքները. 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնելու բացարկ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին. 5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին. 6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու ձեր փաստարկները և դիրքորոշումը. 7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկելու դատական ակտերը. 9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
Դուք կրում եք օրենքով սահմանված դատավարական պարտականություններ:
Դուք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր եք Ձեր դատավարական իրավունքներից օգտվել և Ձեր դատավարական պարտականությունները կատարել բարեխղճորեն, իսկ դատավարական իրավունքների կամ

այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են չարաշահմանը համաչափ` սույն օրենսգրքով նախատեսված դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ:
Ի գիտություն
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



Առդիր որոշումը՝ 1 թերթ


Դատավորի օգնական` Գ. Հակոբյան

Հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 031253369

Էլ. փոստ`