Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՇԴ1/2321/02/21 քաղաքացական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

26.09.2023

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս






ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

3101, Գյումրի, Անկախության հրապարակ 7
ՇԴ-25-Ե
21.10.2022թ.
Գործ թիվ ՇԴ1/2321/02/21

երրորդ անձ՝ Լիովնիկ Ժորժիկի Գևորգյանին
(հասցե՝ Շիրակի մարզ, գ. Վահրամաբերդ /


Տեղեկացվում եք այն մասին, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 04.10.2022 թվականի <<Նախնական դատական նիստ նշանակելու մասին>> որոշմամբ <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ն ընդդեմ Աստղիկ Լիովնիկի Գևորգյանի, երրորդ անձինք՝ Լիովնիկ Ժորժիկի Գևորգյանի, Անժելա Լիովնիկի Գևորգյանի, Արմենուհի Լիովնիկի Գևորգյանի և Գոհարիկ Սամսոնի Մարտիկյանի` ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին թիվ ՇԴ1/2321/02/21 քաղաքացիական գործով 15.11.2022 թվականին, ժամը 16:00-ին նշանակվել է նախնական դատական նիստ։
Դուք (Ձեր ներկայացուցիչը), որպես պատասխանող, անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև լիազորագրով) 2022 թվականի նոյեմբերի 15-ին հրավիրվում եք ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7)` նույն օրը ժամը՝ 16:00-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու համար (դատական նիստերի դահլիճ թիվ 6):
Միաժամանակ, Ձեզ, որպես քաղաքացիական դատավարության մասնակից` դատավարության պատասխանող կողմ, պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված գործին մասնակցող անձանց իրավունքներն ու պարտականությունները.
Նշված հոդվածի համաձայն դուք ունեք հետևյալ իրավունքները. 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնելու բացարկ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին. 5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին. 6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու ձեր փաստարկները և դիրքորոշումը. 7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկելու դատական ակտերը. 9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
Դուք կրում եք օրենքով սահմանված դատավարական պարտականություններ:
Դուք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր եք Ձեր դատավարական իրավունքներից օգտվել և Ձեր դատավարական պարտականությունները կատարել բարեխղճորեն, իսկ դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են չարաշահմանը համաչափ` սույն օրենսգրքով նախատեսված դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ:


Ի գիտություն
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Առդիր որոշումը՝ 1 թերթ


Դատավորի օգնական` Գ. Հակոբյան

Հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 031253369

Էլ. փոստ`