Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ3/0499/02/23 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին

26.09.2023

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 99-րդ հոդվածի 3-րդ նաս

Հայցվոր Կամո Սերյոժայի Գրիգորյանի ներկայացուցիչ՝ Արթուր Քյարունցին
ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Գորիս, Մաշտոցի 3

Պատասխանողներ՝ Անդրանիկ Արամայիսի Բալայանին
ՀՀ Սյունիքի մարզ, գ․Ակներ, փ․ 1, տ․ 3

Սիրան Հրանտիկի Աբրահամյանին
ՀՀ Սյունիքի մարզ, գ․Ակներ, փ․ 1, տ․ 3

Ալիկ Անդրանիկի Բալայանին
ՀՀ Սյունիքի մարզ, գ․Ակներ, փ․ 1, տ․ 3

Էմմա Նիկոլայի Բալայանին
ՀՀ Սյունիքի մարզ, գ․Ակներ, փ․ 1, տ․ 3

Մասիս Վարդանի Նազարյանին
ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Գորիս, Գետափնյա փ․, շ․ 3, բն․ 2
Քաղաքացիական գործ թիվ ՍԴ1/1493/02/22


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ և 199-րդ հոդվածների համաձայն՝ թիվ ՍԴ3/0499/02/23 քաղաքացիական գործով ուղարկվում է «Պատճենի տեսքով ներկայացված ապացույցների բնօրինակները պահանջելու մասին» և «Նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին» ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 26․09․2023 թվականի որոշումները:
Հայտնում եմ, որ սույն գործով 26․09․2023 թվականի Դատարանի որոշմամբ նախնական դատական նիստն ավարտվել է և գործով նշանակվել է դատաքննություն 2023թ․ դեկտեմբերի 13-ին` ժամը 12:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում (հասցե` ք․ Սիսիան, Գ․ Նժդեհի 6):
Պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: 2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ «Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ»։
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սիսիանի նստավայրում (ՀՀ, ք. Սիսիան, Գ.Նժդեհի 6):Դատարանը Ձեզ պարզաբանում է, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը։

Դատավորի գործավար Ն.Հայրապետյան

Հասցե` ք,Սիսիան, Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 0283023882

Էլ. փոստ`