Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԴ2/1215/02/21 քաղաքացիական գործով դատական նիստի վերաբերյալ հրապարակային ծանուցում

27.09.2023

Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մ․ Ստեփանյան 3/2, հեո.(0285) 5-29-03 syuniq@court.am

Պատասխանող՝ Վահե Մուշեղի Պետրոսյանին
ՌԴ, ք․Նիժնիվարտովսկ, պոսյոլոկ Իզլուչինսկ Տայոժնայա 12, բն․ 154

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի համաձայն՝ Ձեզ է ուղարկվում թիվ ՍԴ2/1215/02/21 քաղաքացիական գործով ապացուցման պարտականություն բաշխելու մասին որոշումը։
Քաղաքացիական գործով, ըստ հայցի՝ Ռուբեն Լեռնիկի Պետրոսյանի ընդդեմ Մուշեղ Պետրոսյանի, Արմենուհի Օհանյանի, Վահե Պետրոսյանի, Վարդգես Պետրոսյանի՝ ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող անշարժ գույքից բաժինն առանձնացնելու, իսկ դրա աննպատակահարմարության դեպքում գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու պահանջի մասին, նախնական դատական նիստը նշանակվել է 2023 թվականի նոյեմբերի 21-ին, ժամը՝ 11։00-ին, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում /հասցեն` ք. Կապան, Մ․ Ստեփանյան 3/2/:
Դուք հրավիրվում եք դատական նիստին որպես պատասխանող /ներկայացուցիչ/։
Անհրաժեշտ է ներկայանալ /ապահովել ներկայացուցչի մասնակցությունը/ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար։
Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:
Տեղեկացվում եք, որ Ձեր ներկայացուցչին տրված լիազորագրի ժամկետը սպառվել է։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Մ․ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` (0285) 5-29-03

Էլ. փոստ`