Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ1/1131/02/22 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին նուցում 95-րդ հոդվածի 6-րդ

28.09.2023

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 99-րդ հոդվածի 3-րդ նաս

Հայցվոր՝ Արթուր Հովհաննեսի Մուրադյանին
ՀՀ Սյունիքի մարզ, Սիսիան համայնք, Բռնակոթ, Բ․ Բալյան, փող․, 1-ին փակուղի, տուն 2

Հայցվորի ներկայացուցիչ՝ Արկադի Հովհաննիսյանին
ՀՀ Սյունիքի մարզ, ք․Սիսիան, Լալայան 19

Պատասխանողներ՝
Ռամելա Ռազմիկի Կարապետյան
ք․Երևան, Շենգավիթ, Շիրակի 31/5

Ռիտա Ռազմիկի Պոլույանչիկին
ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Սիսիան, Որոտան 3/13

Ռուզաննա Ռազմիկի Մկրտչյանին
ՀՀ Սյունիքի մարզ, Սիսիան համայնք, Բռնակոթ, Բ․ Բալյան փող․, 1-ին փակուղի, տուն 2

«Սյունիքի մարզ» նոտարական տարածքի նոտար
Շողեր Բաղումյանին
ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Սիսիան, Սիսական 41

Երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտե
ք․ Երևան, Արշակունյաց 7

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ1/1131/02/22

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն կից ուղարկվում է ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը թույլատրելու մասին» 27․09․2023 թվականի որոշումը:
Որոշման համաձայն թիվ ՍԴ1/1131/02/22 քաղաքացիական գործով թույլատրվել է հայցի հիմքի լրացումը և պատասխանողին տրամադրվել է որոշումն ստանալու պահից երկշաբաթյա ժամկետ փոփոխված հայցի վերաբերյալ պատասխան ներկայացնելու համար:
Միաժամանակ Պատասխանողին պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
Հայցադիմումի վերաբերյալ գրավոր պատասխանում պետք է նշվի` 1) դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը, 2) գործի համարը, 3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից), պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը, 4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը), 5) հայցադիմումում ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը, 6) հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը, 7) պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը, 8) հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը:
Հիշեցում՝ սույն գործով նախնական դատական նիստ նշանակված է 2023թ․ դեկտեմբերի 13-ին, ժամը 16։00-ին, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում (հասցեն` ք.Սիսիան, Գ․ Նժդեհի 6):
ՀՀ քաղաքացիական դատաարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Հ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ք,Սիսիան, Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 0283023882

Էլ. փոստ`