Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/19325/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Գարիկ Հարազատի Սարդարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

29.09.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), ուսումնասիրելով ըստ հայցի Սերիկ Ալեքսանդրի Սարդարյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Գարիկ Հարազատի Սարդարյանի (այսուհետ՝ նաև Պատասխանող)՝ ամուսնալուծության, երեխաների բնակության վայրը սահմանելու և ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին, քաղաքացիական գործի նյութերը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործով ըստ հայցի Սերիկ Ալեքսանդրի Սարդարյանի ընդդեմ Գարիկ Հարազատի Սարդարյանի՝ ամուսնալուծության, երեխաների բնակության վայրը սահմանելու և ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին, քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 10.10.2023 թվականին, ժամը` 11:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`