Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/53013/02/22 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման ծանուցում:

29.09.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Աջափնյակ -2 նստավայր` ք.Երևան, Հալաբյան 41ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak2@court.am , աշխատակազմի էլ. հասցե՝ h.shahnazaryan@court.am

Գործ թիվ ԵԴ/53013/02/22
<<27>> սեպտեմբերի 2023թ.
Քաղաքացիական գործով պատասխանող
Ռաշիդ Սիմոնյանին
/Շիրակի մ., ք.Արթիկ, Պեմզաշեն 15փ., 7շ., բն.5/

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` Վանիս Կորյունի Դեր-Բողոսսյանի ընդդեմ Իրինա Հայկի Հարությունյանի, Արսեն Բենիկի Չիչյանի, Ռաշիդ Սպարտակի Սիմոնյանի, երրորդ անձանց՝ ՀՀ կադաստրի կոմիտեի, Երևան նոտարական տարածքի նոտար Իռեն Սարգսյանի՝ Իրինա Հարությունյանի և Արսեն Չիչյանի միջև 23.10.2018 թվականին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 7-րդ շենքի թիվ 1 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ Իրինա Հայկի Հարությունյանի անվամբ 24.10.2018 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, Իրինա Հայկի Հարությունյանի և Ռաշիդ Սպարտակի Սիմոնյանի միջև 25.10.2018 թվականին կնքված փոխառության և անշարժ գույքի գրավի պայմանագիրը մասնակի՝ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 7-րդ շենքի թիվ 1 հասցեում գտնվող բնակարանի գրավադրման մասով անվավեր ճանաչելու, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 7-րդ շենքի թիվ 1 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ Ռաշիդ Սպարտակի Սիմոնյանի անվամբ 29.10.2018 թվականին գրանցված գրավի իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 7-րդ շենքի թիվ 1 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ Հայցվորի սեփականության իրավունքը վերականգնելու և ճանաչելու, որպես հետևանք՝ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 7 շենքի թիվ 1 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ Արսեն Չիչյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի հոկտեմբերի 30-ը, ժամը 11:30-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա):
Դատարանը նախնական դատական նիստի ընթացքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված գործողությունները կատարելուց հետո, ղեկավարվելով նույն օրենսգրքի 174-րդ հոդվածով կայացրել է նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշում:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ սահմանված կարգով Դուք տեղեկացվում եք, որ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա):
Ձեզ պարզաբավում է, որ կարող եք ծանոթանալ գործի նյութերին, ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը՝ Դատարանի գրասենյակ նախապես ներկայացված դիմումի հիման վրա:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՊԱՎԼԻԿ ՓՈԼԱԴՅԱՆ




Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`