Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/42583/02/22 քաղաքացիական գործով հայցվոր Նելլի Վլադիմիրի Մելքոնյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

30.09.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի Նելլի Վլադիմիրի Մելքոնյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Մկրտիչ Գառնիկի Մելքոնյանի, Հերմինե Սաղաթելի Գորանցյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ), երրորդ անձ՝ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ գույքերն արգելանքից հանելու պահանջի մասին, քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը


ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի Նելլի Վլադիմիրի Մելքոնյանի ընդդեմ Մկրտիչ Գառնիկի Մելքոնյանի, Հերմինե Սաղաթելի Գորանցյանի, երրորդ անձ՝ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ գույքերն արգելանքից հանելու պահանջի մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 27.10.2023 թվականին, ժամը 11:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`