Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/37637/02/22 քաղաքացիական գործով հայցվոր Գայանե Ռաֆայելի Ղազարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

30.09.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև՝ Դատարան), դռնբաց դատական նիստում, քննարկելով քաղաքացիական գործով, ըստ հակընդդեմ հայցի Ռուբեն Արմենի Ավետիսյանի (այսուհետ՝ նաև Հակընդդեմ հայցվոր) ընդդեմ Գայանե Ռաֆայելի Ղազարյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ երեխաի բնակության վայրը հոր բնակության վայրը սահմանելու, իսկ անհնարինության դեպքում երեխայի տեսակցության կարգ սահմանելու պահանջների մասին, քաղաքացիական գործով Հակընդդեմ հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը` դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ,


ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ԵԴ/37637/02/22 քաղաքացիական գործով, ըստ հակընդդեմ հայցի Ռուբեն Արմենի Ավետիսյանի ընդդեմ Գայանե Ռաֆայելի Ղազարյանի՝ երեխաի բնակության վայրը հոր բնակության վայրը սահմանելու, իսկ անհնարինության դեպքում երեխայի տեսակցության կարգ սահմանելու պահանջների մասին, Հակընդդեմ հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը` դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, մերժել:
Հրավիրել նախնական դատական նիստ՝ 27.10.2023 թվականին, ժամը 14:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`