Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/29871/02/21

03.10.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

գործ թիվ ԵԴ/29871/02/21



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<2>> հոկտեմբերի 2023թ. ք.Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ նաև՝ Դատարան)՝ նախագահությամբ դատավոր՝ Արթուր Ստեփանյանի, քարտուղարությամբ՝ Մանե Հակոբյանի, մասնակցությամբ՝ հայցվորի ներկայացուցիչ Արմեն Ղազարյանի դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի <<Լոմբարդ Պլյուս>> ՍՊ ընկերության ընդդեմ Հենրիկ Վարդանի Չապարյանի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքերի վրա տարածելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Լոմբարդ Պլյուս>> ՍՊ ընկերության ընդդեմ Հենրիկ Վարդանի Չապարյանի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքերի վրա տարածելու պահանջների մասին հայցադիմումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն՝ դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ Հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով: Արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշվում է հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
Մեկ հայցադիմումում միացված մի քանի փոխկապակցված պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկը ենթակա է քննության պարզեցված վարույթի կարգով, իսկ մյուսը` ընդհանուր հայցային վարույթի կարգով, դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով, եթե փոխկապակցված պահանջներն ածանցվում են պարզեցված վարույթի կարգով քննության ենթակա պահանջից:
Առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե՝
1) առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ.
2) մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց.
3) հայցի առարկայի փոփոխության արդյունքում հայցապահանջը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը.
4) պատասխանողը մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը չի ներկայացրել հայցադիմումի պատասխան:
Նույն օրենսգքրի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ: Սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում դատարանը պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ, իսկ 4-րդ կետով նախատեսված դեպքում՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:
Հետևաբար, Դատարանը, արձանագրելով, որ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց, ինչպես նաև պատասխանողը մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը չի ներկայացրել հայցադիմումի պատասխան գտնում է, որ սույն գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով, Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Սույն քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
2. Եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2023 թվականի դեկտեմբերի 14-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` (010) 20-97-01

Էլ. փոստ`