Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՇԴ/0822/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

04.10.2023

Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Պատասխանող՝ Կարեն Կոստանյանին
(ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք,
գյուղ Ղարիբջանյան, 2-րդ խճուղի, տուն 13)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 17.08.2023 թվականի որոշմամբ թիվ ՇԴ/0822/02/21 դատական գործով, ըստ հայցի՝ Դավիթ Գևորգյանի ընդդեմ Լևոն, Աննա, Սերյոժա, Լուսինե, Կարեն Կոստանյանների, ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի՝ սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 16.11.2022 թվականին կայացված վճռի դեմ Սիլվա Գաբրիելյանի կողմից, որպես գործին մասնակից չդարձված անձ, բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Կարեն Կոստանյանին վերաքննիչ բողոքում նշված՝ ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ղարիբջանյան, 2-րդ խճուղի, տուն 13 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.08.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է «Տեղափոխված» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ՇԴ/0822/02/21 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.08.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 010-49-48-11/311

Էլ. փոստ`