Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/48956/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.10.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝

Գարեգին Մինասի Սարիբեկյանին
/ՀՀ, ք. Երևան, Նանսենի փողոց, 16/1 շենք, 2 բնակարան/

Ուղարկվում է Երևան առաջին ատյանի քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/48956/02/22 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան


ԵԴ/48956/02/22
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18.09.2023թ. ք.Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Գարեգին Մինասի Սարիբեկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն 20.09.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Գարեգին Մինասի Սարիբեկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասի, որը 26.09.2022 թվականին հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.09.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.09.2022 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարվել է: Դատարանը որոշել է հայցագնի՝ 4.687.421,60 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանողին պատկանող գույքի վրա, բացառությամբ «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության բանկային հաշիվների:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժնի հարկադիր կատարող Մելինե Հարությունյանի կողմից 21.10.2022 թվականին կայացված կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը դատարան է մուտքագրվել 09.11.2022 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 15.02.2023 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Հայցվոր «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Վահան Զախարյանը, դիմելով դատարան, հայտնել է, որ հայցվորի (այսուհետ նաև՝ բանկ) և պատասխանող Գարեգին Մինասի Սարիբեկյանի միջև 06.10.2017 թվականին կնքված թիվ 666039 «Վարկային քարտով չվերականգնվող սահմանաչափի տրամադրման և գրավի պայմանագրի» հիման վրա վերջինիս տրամադրվել է 1.650.000 ՀՀ դրամի չափով վարկ, տարեկան 0% տոկոսադրույքով, ինչպես նաև օգտագործված մասի 0%-ի չափով վարկի սպասարման ամսական վճար մինչև 07.10.2019 թվականը վերադարձման պայմանով:
Ըստ վարկային պայմանագրի 2.1 կետի` սահմանաչափը վարկառուի համար բանկում բացված քարտային հաշվին /այսուհետ՝ Քատային հաշիվ/ հասանելի է դառնում պայմանագրի կնքման օրվանից 1/մեկ/ բանկային օրվա ընթացքում։
Ըստ 2.2 կետի` վարկառուն հավաստում է, որ տեղեկացված է առ այն, որ սահմանաչափը կարող է օգտագործվել բացառապես բանկի ինտերնետային կայքում հրապարակված վաճառակետերում տեղադրված Բանկի POS-տերմինալներով գնում(ներ) կատարելու համար:
Ըստ վարկային պայմանագրի 3.1 կետի` վարկառուի կողմից բանկի հանդեպ ստանձնած պարտավորությունների /այսուհետ՝ Հիմնական պարտավորություն/ պատշաճ կատարումն ապահովված է վարկի միջոցների հաշվին ձեռք բերված ապրանքի (ապրանքների) գրավով, ինչպեն նաև վարկառուի դրամական հոսքերով:
Ըստ վարկային պայմանագրի 5.4.2 կետի` նախատեսված ժամկետում և կարգով Բանկին վերադարձնել ստացված Վարկը և վճարել դրա օգտագործման համար սահմանված տոկոսները, պայմանագրով նախատեսված մյուս վճարները:
Վարկային պայմանագրի համաձայն՝ վարկառուն պարտավորվել է վարկի մարման և տոկոսի վճարման կետանցի դեպքերում կետանցի յուրաքանչյուր օրվա համար վճարել տույժ՝ ժամկետանց վարկի 0.15%-ի և ժամկետանց տոկոսի 0.4%-ի չափով, վարկի և/կամ տոկոսների ժամկետանց պարտավորության հինգերորդ աշխատանքային օրը վճարել միանվագ տուգանք 1.000 ՀՀ դրամ գումարի չափով:
Վարկառուն խախտել է պայմանագրային պարտավորությունները, ինչի արդյունքում վարկառուի ընդհանուր պարտքը բանկի նկատմամբ 01.09.2022 թվականի դրությամբ կազմել է 4.687.421,60 ՀՀ դրամ, որից վարկի մնացորդ` 1.429.305 ՀՀ դրամ, որից ժամկետանց մաս՝ 1.429.305 ՀՀ դրամ, սպասարկման վճար՝ 343.035 ՀՀ դրամ, ժամկետանց՝ 343.035 ՀՀ դրամ, ժամկետանց գումարի տույժ՝ 2.915.081,60 ՀՀ դրամ:
Հաշվի առնելով վերոգրյալը և վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 352-րդ, 408-րդ, 887-րդ, 881-րդ հոդվածները` «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Վահան Զախարյանը խնդրել է պատասխանող Քրիստինե Լևոնի Գրիգորյանից հօգուտ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 4.687.421,60 ՀՀ դրամ, ինչպես նաև վճարված պետական տուրքի գումարը, սկսած հայցադիմումը դատարան հանձնված լինելու օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ վարկի մնացորդի ժամկետանց մասի՝ 1.429.305 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել և բռնագանձել վարկային պայմանագրով նախատեսված օրական 0.15%-ի չափով տույժ՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ, 200-րդ և 213-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/48956/02/22 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2023 թվականի նոյեմբերի 17-ին` ժամը «10:15»-ին, Երևան քաղաքի ընդհանուր առաջին ատյանի իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/48956/02/22 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի, որ՝
ա) կողմերի միջև պայմանագրից բխող պարտավորական իրավահարաբերությունների առկայության փաստը,
բ) «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման փաստը,
գ) պայմանագրից բխող ընդհանուր պարտքը 4.687.421,60 ՀՀ դրամ կազմելու փաստը, որից վարկի մնացորդ` 1.429.305 ՀՀ դրամ, որից ժամկետանց մաս՝ 1.429.305 ՀՀ դրամ, սպասարկման վճար՝ 343.035 ՀՀ դրամ, ժամկետանց՝ 343.035 ՀՀ դրամ, ժամկետանց գումարի տույժ՝ 2.915.081,60 ՀՀ դրամ:
դ) ստանձնած պարտավորությունների խախտում թույլ տալու և կետանցի առկայության փաստերը,
ե) յուրաքանչյուր օրվա համար 0.15 տոկոսի չափով տույժի հաշվարկման հիմքերի առկայության փաստը
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի իր պարտավորության՝ սահմանված կարգով պատշաճ կատարված լինելու փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 17.11.2023 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ


Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`