Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/29167/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.10.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵԴ/29167/02/22
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝
civ.yerevan@court.am

ԵԴ/29167/02/22
18.09.2023թ.
Արուսյակ Զավենի Մելքոնյանին
/ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Նալբանդյան փողոց, 51 շենք, 17 բնակարան/

Ուղարկվում է Երևան առաջին ատյանի քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/29167/02/22 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:
Առդիր` որոշումը՝ 1 թերթից:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18.09.2023թ. ք.Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Արուսյակ Զավենի Մելքոնյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն 07.06.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Արուսյակ Զավենի Մելքոնյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասի, որը 10.06.2022 թվականին հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 16.06.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 16.06.2022 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարվել է: Դատարանը որոշել է հայցագնի՝ 2.693.900,90 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանողին պատկանող գույքի վրա, բացառությամբ «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության բանկային հաշիվների:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի հարկադիր կատարող Էդգար Ղազարյանի կողմից 29.07.2022 թվականին կայացված կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը դատարան է մուտքագրվել 09.11.2022 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 15.02.2023 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Հայցվոր «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, դիմելով դատարան, հայտնել է, որ պատասխանող Արուսյակ Զավենի Մելքոնյանի և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի միջև 14.01.2020 թվականին կնքված MI20/02756 վարկային պայմանագրի համաձայն` պատասխանող Շավարշ Լավրենտի Գրիգորյանին բանկը տրամադրել է 2.291.000 ՀՀ դրամի գումարի վարկ, իսկ վերջինս պարտավորվել է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրա դիմաց՝ տարեկան 14 տոկոս հաշվարկային դրույքով:
COVID19 համավարակով պայմանավորված՝ վարկառուին տրամադրվել է վարկային արձակուրդ և հետաձգված վճարումների կապիտալացման արդյունքում վերջինիս վարկի գումարը կազմել է 2.367.774,5 ՀՀ դրամ։
Չնայած բանկի բանավոր հիշեցումներին` պատասխանողը ոչ պատշաճ է կատարել բանկի հանդեպ պայմանագրով ստանձնած պարտավորությունները:
Հայցվորի ներկայացուցիչը ներկայացված հայցադիմումումով դատարանին խնդրել է Արուսյակ Զավենի Մելքոնյանից հօգուտ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 2.693.900,90 ՀՀ դրամ, որից 2.294.978,70 ՀՀ դրամը՝ որպես վարկի մնացորդ, 386.459,90 ՀՀ դրամը՝ որպես տոկոսագումար, 12.462,30 ՀՀ դրամը՝ որպես տույժերի գումար:
Հաշվի առնելով վերոգրյալը և վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 437-րդ, 880-րդ, 881-րդ, 887-րդ և 411-րդ հոդվածները` հայցվոր «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն խնդրել է Գրետա Գրիշայի Ենգիբարյանից բռնագանձել 237.118,20 ՀՀ դրամ, նախապես վճարված պետական տուրքի գումարը, ինչպես նաև սկսած հայցադիմումը դատարան մուտքագրելուն հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարումը` պարտքի մայր գումար 2.294.978,70 ՀՀ դրամին հաշվեգրել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ, 200-րդ և 213-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/29167/02/22 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2023 թվականի նոյեմբերի 06-ին` ժամը «10:15»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/29167/02/22 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի, որ՝
ա) կողմերի միջև պայմանագրից բխող պարտավորական իրավահարաբերությունների առկայության փաստը,
բ) «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման փաստը,
գ) պայմանագրից բխող ընդհանուր պարտքը 2.693.900,90 ՀՀ դրամ կազմելու փաստը, որից 2.294.978,70 ՀՀ դրամը՝ որպես վարկի մնացորդ, 386.459,90 ՀՀ դրամը՝ որպես տոկոսագումար, 12.462,30 ՀՀ դրամը՝ որպես տույժերի գումար,
դ) ստանձնած պարտավորությունների խախտում թույլ տալու, կետանցի առկայության և պահանջվող գումարը պատասխանողի մոտ ապօրինի պահվելու փաստերը:
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի իր պարտավորության՝ սահմանված կարգով պատշաճ կատարված լինելու փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 06.11.2023 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`