Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/48230/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.10.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս






ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝
civ.yerevan@court.am

ԵԴ/48230/02/22
Ռուդոլֆ Աշոտի Մարգարյանին
/ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ 2 փողոց, 2 նրբանցք, 24 տուն/

Ուղարկվում է Երևան առաջին ատյանի քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/48230/02/22 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:
Առդիր` որոշումը՝ 1 թերթից:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12.09.2023թ. ք.Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Ակբա Բանկ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Ռուդոլֆ Աշոտի Մարգարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն 15.09.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Ռուդոլֆ Աշոտի Մարգարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասի, որը 20.09.2022 թվականին հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 22.09.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 22.09.2022 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարվել է: Դատարանը որոշել է հայցագնի՝ 2.161.495,86 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանողին պատկանող գույքի վրա, բացառությամբ «Ակբա Բանկ» բաց բաժնետիրական ընկերության բանկային հաշիվների:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժնի հարկադիր կատարող Մելինե Հարությունյանի կողմից 28.10.2022 թվականին կայացված կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը դատարան է մուտքագրվել 09.11.2022 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 15.02.2023 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Հայցվոր «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի ներկայացուցիչ Վահագն Մնացականյանը, դիմելով դատարան, հայտնել է, որ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Ռուդոլֆ Աշոտի Մարգարյանի միջև 18․05․2022 թվականին կնքված թիվ 2204112864 սպառողական վարկի պայմանագրի համաձայն՝ վերջինիս տրամադրվել է 2.000.000 ՀՀ դրամի վարկ, տարեկան 19,90% տոկոսադրույքով, վարկառուն պարտավորվել է վճարել տուժանք օրական 0.13 տոկոսի չափով՝ հաշվարկված չկատարված դրամային պարտավորությունների նկատմամբ:
Պատասխանողը խախտել է վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունները՝ թույլ տալով կետանց:
Վարկային պայմանագրից բխող չկատարված պարտավորությունների չափը 12.09.2022 թվականի դրությամբ կազմել է 2.161.495,86 ՀՀ դրամ, որից վարկի գումարի մնացորդ` 2.000.000 ՀՀ դրամ, կուտակված տոկոսագումար՝ 106.484,15 ՀՀ դրամ, տուժանք` 55.011,71 ՀՀ դրամ:
Հաշվի առնելով վերոգրյալը և վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 377-րդ, 880-րդ, 881-րդ և 369-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածը՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի ներկայացուցիչ Վահագն Մնացականյանը դատարանին խնդրել է պատասխանող Ռուդոլֆ Աշոտի Մարգարյանից հօգուտ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի բռնագանձել 2.161.495,86 ՀՀ դրամ, սկսած 13․09․2022 թվականից մինչև պարտավորության ամբողջական մարման օրը վարկի գումարի մնացորդի և կուտակված տոկոսագումարի հանրագումարի` 2.106.484,15 ՀՀ դրամի նկատմամբ օրական 0.13 տոկոս դրույքաչափով տուժանք հաշվեգրել և բռնագանձել, սակայն ոչ ավել քան 2.051.472,44 ՀՀ դրամ:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ, 200-րդ և 213-րդ հոդվածներով` դատարանը



Ո Ր Ո Շ Ե Ց


1. Թիվ ԵԴ/48230/02/22 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2023 թվականի հոկտեմբերի 24-ին` ժամը «10:20»-ին, Երևան քաղաքի ընդհանուր առաւին ատյանի իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/48230/02/22 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի, որ՝
ա) կողմերի միջև պայմանագրից բխող պարտավորական իրավահարաբերությունների առկայության փաստը,
բ) «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման փաստը,
գ) պատասխանողի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտում թույլ տալու և կետանցի առկայության փաստերը,
դ) պայմանագրից բխող ընդհանուր պարտքը 2.161.495,86 ՀՀ դրամ կազմելու փաստը, որից վարկի գումարի մնացորդ` 2.000.000 ՀՀ դրամ, կուտակված տոկոսագումար՝ 106.484,15 ՀՀ դրամ, տուժանք` 55.011,71 ՀՀ դրամ:
ե) օրական 0.13 տոկոսի չափով տույժի հաշվարկման հիմքերի առկայության փաստը:
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի իր պարտավորության՝ սահմանված կարգով պատշաճ կատարված լինելու փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 24.10.2023 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`