Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՀԿԴ/0078/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.10.2023

Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

«04» հոկտեմբերի, 2023թ.
Նախագահող դատավոր` Լ.Դրմեյան

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
N ՀԿԴ/0078/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով





Երրորդ անձ Մարինե Կոխլիկյանին
(ՀՀ, Տավուշի մարզ, Հաղարծին համայնք, 7-րդ փ., 2-րդ նրբ. 6)

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Լ.Դրմեյան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0078/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործն ըստ հայցի Տավուշի մարզի դատախազության (ներկայացուցիչ՝ դատախազ Հ. Աղասարյան) ընդդեմ Ռազմիկ Շամիրի Հակոբյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Լիդա Հակոբյանի, Մարինե Կոխլիկյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից Ռազմիկ Հակոբյանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ դրա անհնարինության կամ ակնհայտ աննպատակահարմարության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Ռազմիկ Հակոբյանի հասանելիք գումարի վրա տարածելու պահանջների մասին:
Սույն գործով որպես պատասխանող կողմ հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան (հասցեն՝ ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9, 8-րդ դահլիճ) 2023 թվականի նոյեմբերի 01-ին, ժամը 11:30-ին նշանակված նախնական դատական նիստին։

Ի գիտություն` Դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ հակակոռուպցիոն դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Հ. ՆԻԿՈԼԱՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (010) 293133

Էլ. փոստ`