Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/1460/04/20 սնանկության գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

05.10.2023

Հայտատու` ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Թիվ ՍնԴ/1460/04/20 սնանկության գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

Պարտատեր՝ Սարգիս Խաչիկի Գրիգորյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ, Զարգարյան փ․, 7 շ․, բն․ 3

Թիվ ՍնԴ/1460/04/20 սնանկության գործով ըստ դիմումի Սարգիս Խաչիկի Գրիգորյանի` Արմեն Լյովայի Զախարյանին և Անուշ Ավետիքի Մարտիրոսյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին սնանկության գործով ՀՀ սնանկության դատարանի 06.06.2023 թվականի <<Արմեն Զախարյանի, Անուշ Մարտիրոսյանի սնանկության գործով պարտատեր Ռոբերտ Նալբանդյանի դիմումը քննության առնելու վերաբերյալ>> որոշման դեմ Արմեն Լյովայի Զախարյանի և Անուշ Ավետիքի Մարտիրոսյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ՝ դատավոր Իվան Բաղմանյանի) 14․09․2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը ընդունվել է վարույթ և դատական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությունը մերժվել է:
Տեղեկացնում ենք, որ վերաքննիչ վարույթի դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում Հասցե՝ 0026, Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. +(374)-10-494811 (ներքին՝ 341), որոնց կարող եք ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:

Ի գիտություն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` սկսած վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը:
Վերաքննիչ բողոքի պատասխանն ուղարկվում է կամ առձեռն հանձնվում է վերաքննիչ դատարան և գործին մասնակցող անձանց: Վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Վերաքննիչ բողոքի պատասխանում նշվում են` 1) վերաքննիչ դատարանի անվանումը. 2) պատասխանը ներկայացրած անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները). 3) դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվել է վերաքննիչ բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը. 4) վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ դիրքորոշումը և դրա հիմնավորումները։
Ներկայացված պատասխանին կցվում են պատասխանի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու կամ առձեռն հանձնելու ապացույցները։
Վերաքննիչ բողոքի պատասխանն ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն առկա չէ դատական գործում:
Վերաքննիչ բողոքի պատասխան չներկայացնելը չի կարող գնահատվել որպես վերաքննիչ բողոքում նշված փաստարկների հետ համաձայնություն:
Դատավորի օգնական Ք․ Գասպարյան

Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +(374)-10-494811 (ներքին՝ 341)

Էլ. փոստ`