Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/28844/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.10.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ/28844/02/22

Արթուր Հարությունի Բաջանյանին
/ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, 27 շենք, բնակարան 43/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/28844/02/22 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03.10.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ հայցվոր «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Նշան Խաչատրյանի, նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Արթուր Հարությունի Բաջանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը 06.06.2022 թվականին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Արթուր Հարությունի Բաջանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ա.Փիլոսյան) 15.06.2022 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու և եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր նշանակելու մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ա.Փիլոսյան) 14.10.2022 թվականին որոշում է կայացրել գործը ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Փիլոսյանի լիազորությունները դադարեցվելու հիմքով թիվ ԵԴ/28844/02/22 քաղաքացիական գործը 15.02.2023 թվականին մակագրվել և 16.02.2023 թվականին հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 20.02.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 04.09.2023 թվականի որոշմամբ 2023 թվականի հոկտեմբերի 03-ին հրավիրվել է նախնական դատական նիստ:
Ներկայացված հայցադիմումով հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ 18.05.2020 թվականին «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության և Արթուր Հարությունի Բաջանյանի միջև կնքվել է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SK575261 պայմանագիրը երեք ամիս ժամկետով, որի համաձայն՝ ապահովագրվել «Hyundai» մակնիշի 36 NG 042 հաշվառման համարանիշով ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունը:
Համաձայնեցված հայտարարագրի համաձայն՝ 07.07.2020 թվականին, ժամը 13:00-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար Արթուր Հարությունի Բաջանյանը իր վարած «Hyundai» մակնիշի 36 NG 042 հաշվառման համարանիշի և Նազար Մերտխանյանի կողմից վարած «Mercedes-Benz» մակնիշի 35 ZU 931 համարանիշի ավտոմեքենաների մասնակցությամբ:
Պատահարում մեղավոր է հանդիսացել «Hyundai» մակնիշի 36 NG 042 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Հարությունի Բաջանյանը:
Տուժող «Mercedes-Benz» մակնիշի 35 ZU 931 հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր Նազար Մերտխանյանը հանդիսացել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի ապահովադիր:
«Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի վնասների գնահատման փորձաքննություն իրականացնող փորձագետի 07.07.2020թ. թիվ 015534 եզրակացության համաձայն՝ վերը նշված պատահարի արդյունքում «Mercedes-Benz» մակնիշի 35 ZU 931 հաշվառման համարանիշի ավտոմեքենային պատճառած վնասի չափը կազմել է 103.500 ՀՀ դրամ:
«Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի 09.07.2020 թվականի որոշմամբ Նազար Մերտխանյանին հատուցվել է վերը նշված վթարի հետևանքով գույքին պատճառված վնասը, որը կազմել է 100.000 ՀՀ դրամ, ինչի արդյունքում «Ինգո Արմենիա» ԱՓԲ ընկերությունը «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի հանդեպ ձեռք է բերել նույն գումարի չափով վճարման պարտավորություն, որը կատարվել է՝ հաշվի առնելով վերջինիս ապահովադրի մեղավորության առկայությունը:
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ առկա են եղել օրենքով սահմանված կարգով հետադարձ պահանջի իրավունքի հիմքեր, ապահովագրողը 04.08.2021 թվականին ծանուցում է ուղարկել պատասխանողին, առաջարկելով հնգօրյա ժամկետում ընկերությանը վճարել վերջինիս կողմից հատուցված գումարը, սակայն պատասխանողը մինչ օրս հայցվորին որևէ գումար չի վճարել:
Վերոգրյալի հիման վրա և վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 348-րդ, 352-րդ, 983.1-րդ, 983-րդ հոդվածի 6-րդ մասով, 996-րդ հոդվածի 6-րդ մասով, 999.1-րդ հոդվածներով, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, Օրենքի 19-րդ, 27-րդ հոդվածի 2-րդ կետով, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի կողմից 13.09.2010 թվականի թիվ 10-Լ որոշմամբ հաստատված RL 1-001 կանոնները՝ հայցվոր «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ պատահարի մասին ապահովագրողին չեն տեղեկացրել օրենքով սահմանված ժամկետում և կարգով, որպիսի պայմաններում խախտվել ԱՊՊԱ պայմանագրով և Կանոններով ստանձնած Ապահովագրողին ապահովագրական պատահարի մասին սահմանված ժամկետում և կարգով տեղեկացնելու պարտականությունը:
Հայցվոր «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն դատարանին խնդրել է Արթուր Հարությունի Բաջանյանից բռնագանձել 100.000 ՀՀ դրամ՝ որպես պարտավորության գումար, 2.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև 100.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ հաշվարկել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները՝ սկսած հայցադիմումը դատարան մուտք լինելու օրվանից մինչև պարտավորումյան կատարման օրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/28844/02/22 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի փետրվարի 20-ին` ժամը «10:30»-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/28844/02/22 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը.
ա) «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության և Արթուր Հարությունի Բաջանյանի միջև ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պայմանագրից բխող իրավահարաբերությունների առկայության փաստը,
բ) Ճանապարհատրանսպորտային պատահարի՝ կողմերի միջև կնքված վկայագրի գործողության ժամկետում տեղի ունենալու փաստը,
գ) Վնասի առկայության փաստը, այդ թվում՝ վնասի, ոչ օրինաչափ վարքագծի (գործողության), վնաս պատճառած անձի մեղքի առկայության, ոչ օրինաչափ վարքագծի (գործողության) և վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայության փաստերը,
դ) Տուժողին ապահովագրական հատուցման չափով վնասը փաստացի փոխհատուցված լինելու փաստը,
ե) Ապահովադրի և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող անձի կողմից ԱՊՊԱ պայմանագրով և կանոններով ստանձնած Ապահովագրողին ապահովագրական պատահարի մասին սահմանված ժամկետում և կարգով տեղեկացնելու պարտականության խախտման փաստը
զ) Հայցվոր «Ինգո Արմենիա» ԱՓԲ ընկերության՝ օրենքով սահմանված սուբրոգացիայի (հետադարձ պահանջի) իրավունքի առկայության փաստը,
է) պահանջվող գումարն պատասխանողի մոտ ապօրինի պահվելու և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների հաշվարկման հիմքերի առկայության փաստը:
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո սահմանված ժամկետում պատահարի մասին «Ինգո Արմենիա» ԱՓԲ ընկերության հայտնելու փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 20.02.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:



ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`