Թիվ ԵԴ/6730/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
05.10.2023
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am
Տիգրան Հովհաննեսի Ահարոնյանին
ՀՀ, ք.Երևան, Քանաքեռ ՀԷԿ, 8ա շենք, բնակարան 8
Խաչատուր Կարոյի Գավուկչյանին
ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Հովսեփ Էմինի 1-ին նրբանցք, 25/2 տուն
Հարություն Անդրանիկի Հարությունյանին
ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Հովսեփ Էմինի 1-ին նրբանցք, 25/2 տուն
Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/6730/02/21 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին:
Դատավորի օգնական Կ.Հովհաննիսյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
18.09.2023թ. ք.Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ հայցվոր Տիգրան Հովհաննեսի Ահարոնյանի, դռնբաց դատական նիստում, քննարկելով թիվ ԵԴ/6730/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի Տիգրան Հովհաննեսի Ահարոնյանի ընդդեմ Հարություն Անդրանիկի Հարությունյանի, Խաչատուր Կարոյի Գավուկչյանի` պատճառված վնասը հատուցելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
Տիգրան Հովհաննեսի Ահարոնյանը 22.02.2021 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Հարություն Անդրանիկի Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 02.03.2021 թվականի որոշմամբ հայցադիմումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով վերադարձվել է:
Տիգրան Հովհաննեսի Ահարոնյանը կրկին հայցադիմում է ներկայացրել դատարան:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 15.04.2021 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 09.02.2022 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 11.05.2022 թվականի որոշմամբ Խաչատուր Կարոյի Գավուկչյանը սույն քաղաքացիական գործով ներգրավվել է որպես պատասխանող:
Թիվ ԵԴ/6730/02/21 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Քաղաքացիական գործն ըստ հայցի Տիգրան Հովհաննեսի Ահարոնյանի ընդդեմ Հարություն Անդրանիկի Հարությունյանի, Խաչատուր Կարոյի Գավուկչյանի` պատճառված վնասը հատուցելու պահանջի մասին, նշանակել դատաքննության` 2024թ փետրվարի 26-ին, ժամը 14:30-ին:
ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10
Հեռ..` +374 10 240161
Էլ. փոստ`