Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԿԴ/1154/02/13 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.10.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդ.

ԵԿԴ/1154/02/13

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


Պատասխանող՝ Հրաչյա Գրիգորյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Քաջազնունի փողոց, 8/1 շենք, 44 բնակարան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2023 թվականի օգոստոսի 23-ին
ուսումնասիրելով ըստ հայցի Լոլիտա Մարատի Գրիգորյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Սեյրան Մելոյանի, Հրաչյա Գրիգորյանի, Ջանիկ Զոհրաբյանի և «Պրոգրես» ԱԿ-ի՝ «Պրոգրես» ԱԿ-ում ունեցած բաժնեմասի դիմաց փոխհատուցում վճարելու պահանջի մասին քաղաքացիական գործի նյութերը,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողների՝ խնդրելով պարտավորեցնել «Պրոգրես» ԱԿ-ի անդամներին իրեն վճարել իր՝ որպես կոոպերատիվի անդամ Մարատ Գրիգորյանի և Ջուլիետա Ասրյանի իրավահաջորդի փայի արժեքը՝ 50 տոկոս փայաբաժնի չափով:
Դատարանի (դատավոր՝ Ս. Թադևոսյան) կողմից 22.05.2013 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր՝ Ս. Թադևոսյան) կողմից 18.10.2013 թվականին կայացած դատական նիստի ընթացքում կայացվել է որոշում «Պրոգրես» ԱԿ-ին որպես երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ:
Դատարանի դատավոր Ս. Թադևոսյանի այլ դատարանի դատավոր նշանակվելու հիմքով քաղաքացիական գործը 18.03.2014 թվականին վերամակագրվել է դատավոր Գայանե Կարախանյանին:
Դատարանի (դատավոր՝ Գ. Կարախանյանի) կողմից 21.03.2014 թվականին կայացվել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում:
Դատարանի դատավոր Գ. Կարախանյանի այլ դատարանի դատավոր նշանակվելու հիմքով քաղաքացիական գործը վերամակագրվել է դատավոր Ա. Մելքումյանին:
Դատարանի (դատավոր՝ Ա. Մելքումյանի) կողմից 12.11.2014 թվականին կայացվել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և դատական նիստ նշանակելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր՝ Ա. Մելքումյանի) կողմից 11.03.2016 թվականին կայացվել է դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու և գործի վարույթը կասեցնելու մասին որոշում:
ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 25.12.2017 թվականին Դատարան է ներկայացվել 21.12.2017 թվականի թիվ 30371607 փորձաքննությունն անկատար թողնելու մասին եզրակացությունը:
Դատարանի (դատավոր՝ Ա. Մելքումյանի) կողմից 25.12.2017 թվականին կայացվել է գործի կասեցված վարույթը վերսկսելու և քննության նշանակելու մասին որոշում:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 24.07.2018 թվականին Դատարան է ներկայացվել դիմում՝ փորձաքննության կատարումը ԴԱՀԿ ծառայության միջոցով ապահովելու և գործի նյութերին ծանոթանալու մասին:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 08.10.2018 թվականին Դատարան է ներկայացվել միջնորդություն՝ փորձաքննության կատարումն ապահովելու մասին:
Դատարանի (դատավոր՝ Ա. Մելքումյանի) կողմից 09.10.2018 թվականին կայացած դատական նիստը ընթացքում կայացվել է որոշում փորձաքննության կատարումն ապահովելու մասին և կատարողական թերթերն էլեկտրոնային եղանակով ուղարկվել են հարկադիր կատարման ծառայություն:
Դատարանի դատավոր Ա. Մելքումյանի լիազորությունները դադարեցնելու հիմքով քաղաքացիական գործը 10.04.2019 թվականին վերամակագրվել է դատարանի դատավոր Ռ. Ափինյանին:
Դատարանի (դատավոր՝ Ռ. Ափինյանի) կողմից 15.04.2019 թվականին կայացվել է գործը վարույթ ընդունելու մասին որոշում:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 09.08.2019 թվականին Դատարան է ներկայացվել դիմում՝ փորձաքննության կատարումը ԴԱՀԿ ծառայության միջոցով ապահովելու և գործի նյութերին ծանոթանալու մասին:
Դատարանի (դատավոր՝ Ռ. Ափինյանի) կողմից 04.09.2019 թվականին կայացվել է նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 15.01.2020 թվականին Դատարան է ներկայացվել միջնորդություն՝ գործի վարույթը վերսկսելու, փորձաքննության կատարումն ապահովելու և գործի նյութերին ծանոթանալու մասին:
Դատարանի դատավոր՝ Ռ. Ափինյանի լիազորությունները դադարելու հիմքով քաղաքացիական գործը 19.03.2020 թվակականին վերամակագրվել է Դատարանի դատավոր Լ. Սարգսյանին:
Դատարանի (դատավոր՝ Լ. Սարգսյանի) կողմից 24.03.2020 թվականին կայացվել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր՝ Լ. Սարգսյանի) կողմից 30.03.2020 թվականին կայացվել է տեղեկատվություն պահանջելու մասին որոշում:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 23.04.2020 թվականին Դատարան է ներկայացվել միջնորդություն՝ գործի վարույթը վերսկսելու, փորձաքննության կատարումն ապահովելու և գործի նյութերին ծանոթանալու մասին:
ՀՀ ԱՆ իրվաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից 14.05.2020 թվականին Դատարան է ներկայացվել 06.05.2020 թվականի թիվ 25.01/25.8/9317-2020 գրությունը:
Պատասխանող Հրաչյա Գրիգորյանի ներկայացուցչի կողմից 28.10.2020 թվականին Դատարան է ներկայացվել միջնորդություն քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին:
Դատարանի (դատավոր՝ Լ. Սարգսյանի) կողմից 18.01.2021 թվականին կայացվել է ապացույց պահանջելու մասին որոշում:
ՀՀ նոտարական պալատի նախագահի կողմից 05.04.2021 թվականին դատարան է ներկայացվել 22.03.2021 թվականի թիվ ԵՆՊ-166/21 գրությունը:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 01.12.2021 թվականին կայացած դատական նիստի ընթացքում ներկայացվել է դիմում՝ պատասխանողին իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ:
Դատարանի (դատավոր՝ Լ. Սարգսյանի) կողմից 01.12.2021 թվականին կայացած դատական նիստի ընթացքում կայացվել է որոշում պատասխանող Ջանիկ Բագրատի Զոհրաբյանին իրավահաջորդ Վարդան Ջանիկի Զոհրաբյանով փոխարինելու վերաբերյալ:
Դատարանի (դատավոր՝ Լ. Սարգսյանի) կողմից 22.03.2022 թվականին կայացած դատական նիստի ընթացքում կայացվել է որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 01.12.2021 թվականին կայացած դատական նիստի ընթացքում ներկայացվել է դիմում՝ երրորդ անձ «Պրոգրես» ԱԿ-ին որպես պատասխանող ներգրավելու վերաբերյալ:
Դատարանի (դատավոր՝ Լ. Սարգսյանի) կողմից 01.12.2021 թվականին կայացած դատական նիստի ընթացքում կայացվել է որոշում երրորդ անձ «Պրոգրես» ԱԿ-ին որպես պատասխանող ներգրավելու վերաբերյալ:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 01.12.2021 թվականին կայացած դատական նիստի ընթացքում ներկայացվել է Միջնորդություն դատաապրաքանգիատական փորձաքննություն նշանակելու մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Լ. Սարգսյանի այլ դատարանի դատավոր նշանակվելու հիմքով թիվ ԵԿԴ/1154/02/23 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2023 թվականի օգոստոսի 17-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Գործը դատավոր Ա. Մուշեղյանի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի օգոստոսի 18-ին:
2018 թվականի փետրվարի 9-ին ընդունված և 2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածով սահմանված եզրափակիչ և անցումային դրույթների 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգիրքը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը դատարանում քննվում են 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:
Հայցադիմումը Դատարան ներկայացնելու պահին գործող՝ 1998 թվականի հունիսի 17-ին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ին, իսկ ուժը կորցրել՝ 2018 թվականի ապրիլի 4-ին) 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի քննությունն իրականացվում է դատարանի անփոփոխ կազմով: Գործի քննության ընթացքում դատավորի փոխարինման դեպքում գործի քննությունը սկսվում է սկզբից:
Տվյալ դեպքում քաղաքացիական գործը հնարավոր չէ քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, իսկ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից և հիմք ընդունելով այն, որ գործը մակագրվել է դատավոր Ա. Մուշեղյանիս՝ գտնում եմ, որ քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ և գործով հրավիրել դատական նիստ:
Հաշվի առնելով վերոգրյալը, հիմք ընդունելով 2018 թվականի փետրվարի 9-ին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ մասը և ղեկավարվելով 1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով Դատարանը՝
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ըստ հայցի Լոլիտա Մարատի Գրիգորյանի ընդդեմ Սեյրան Մելոյանի, Հրաչյա Գրիգորյանի և Վարդան Զոհրաբյանի և «Պրոգրես» ԱԿ-ի՝ «Պրոգրես» ԱԿ-ում ունեցած բաժնեմասի դիմաց փոխհատուցում վճարելու պահանջի մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Թիվ ԵԿԴ/1154/02/13 քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ 2023 թվականի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`