Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/3817/05/20 վարչական գործովդատական ծանուցագիր

06.10.2023

Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Երրորդ անձ` «Լենովո (Բեյջինգ) Լիմիթեդ» ընկերությանը
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Աբելյան փող. 6/4, TGA կենտրոն, 6-րդ հարկ, 600 գրասենյակ

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի՝ «Օազիս կոմպյուտեր» ՍՊԸ-ի ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, երրորդ անձ՝ «Լենովո (Բեյջինգ) Լիմիթեդ (Lenovo (Beijing) Limited)» ընկերություն՝ հայցվորի կողմից «Lenovo» ապրանքային նշանով ապրանքների ներմուծումը և բացթողումը պարտասխանողի կողմից կասեցնելն արգելելու, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 31.01.2018թ. «Իրավատիրոջ կասեցման դիմումը բավարարելու և մտավոր սեփականության օբյեկտը գրանցելու վերաբերյալ» թիվ 0387 որոշումը անվավեր ճանաչելու, և որպես ածանցյալ պահանջ՝ օժանդակության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ մաքսային մարմնի 07.02.2020թ. թիվ 06 որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Սույնով տեղեկացնում ենք, որ դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 11-ին, ժամը 15:15-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 1-ին դահլիճ)։ Նշված օրը և ժամին խնդրում ենք ապահովել դատական նիստին համապատասխան ներկայացուցչի մասնակցությունը՝ պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ` ՆԱԶԵԼԻ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +(37410) 29-31-07

Էլ. փոստ`