Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/7336/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր:

06.10.2023

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս



ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
2021, ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6, հեռ. (0322) 2-33-93, lori@court.am
N -Ե
2023թ.
Քաղաքացիական գործ
ԼԴ/7336/02/23

Լոռի Բերդ համայնքի ղեկավարին
Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, գ. Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ն. Սահակյան) վարույթում է գտնվում թիվ ԼԴ/7336/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Լևոն Վանիկի Զաքարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Սույն գործով պատասխանող Լևոն Վանիկի Զաքարյանին (հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, Բովաձոր, 2 փող., տ. 6) ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է Դատարան:
Տեղեկացնում ենք, որ գործի նյութերը դեպոնացված են դատարանում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝
1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով՝ անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ վերջինիս սույն գործի առկայության մասին տեղեկացնելու համար: Միաժամանակ նշված անձի ծանուցման այլ հասցենների վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք հայտնել Դատարանին:
Միաժամանակ տեղեկացվում է, որ գործի քննության արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 27.10.2023թ.՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` (0322) 2-33-93

Էլ. փոստ`