Թիվ ԵԴ/21094/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Հռիփսիմե Խաչիկի Թումանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
06.10.2023
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև՝ Դատարան), քննության առնելով ըստ հայցի <<Սևակ>> համատիրության (այսուհետ՝ նաև Համատիրություն) ընդդեմ Արսեն Հովսեփի Հակոբյանի, Հռիփսիմե Խաչիկի Թումանյանի, Կարեն Արսենի Հակոբյանի, Արման Արսենի Հակոբյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու և ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ սահմանելու հարցը,
ՈՐՈՇԵՑ
1. Սահմանել թիվ ԵԴ/21094/02/22 քաղաքացիական գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը՝ ըստ սույն որոշման պատճառաբանական մասի:
2. Սահմանել կողմերի կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու երկամսյա ժամկետ (պատճենը նախապես ուղարկելով դատավարության կողմերին)՝ սկսած սույն որոշումը ստանալու պահից:
3. Հրավիրել նախնական դատական նիստ 17.10.2023 թվականին, ժամը` 15:15-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
4. Որոշումն եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա
Հեռ..` +374 10 511813 /402, 403/
Էլ. փոստ`