աղաքացիական գործ ԵԴ/32070/02/22 դատական ծանուցագիր
09.10.2023
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Հր․Ներսիսյան 10
09.10.2023թ.
Քաղաքացիական գործ
ԵԴ/32070/02/22
Պատասխանող՝ Էդալեքս 9 ՍՊԸ
Հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Եղբայրության փող․, 19 շենք, բն․ 24
Դատավոր Ա.Շիլաջյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/32070/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի <<ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ>> ՓԲ ընկերության ընդդեմ <<ԷԴԱԼԵՔՍ 9>> ՍՊ ընկերության, Ֆելիքս Ռուբենի Խաչատրյանի, Իլյիչ Վաղինակի Բեգլարյանի և Էդգար Միշայի Հովհաննիսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին։
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև a.shilajyan@court.am էլեկտրոնային հասցեով:
Դատական նիստը նշանակվել է 13․11․2023թ․, ժամը 11։30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում, 9-րդ նիստերի դահլիճում:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա․ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հասցե` Հրաչյա Ներսիսյան 10
Հեռ..` 010240821
Էլ. փոստ`