Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցագիր՝ թիվ ԵԴ/2118/02/23 քաղաքացիական գործով

10.10.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Դատական ծանուցագիր՝ թիվ ԵԴ/2118/02/23 քաղաքացիական գործով

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Պատասխանող՝ «Կալոյո լիմիթիդ» ՍՊԸ-ին
/Նիկոսիա, Կիպրոս, 12 Էսպերիդոն փ., 4-րդ հարկ, Փ.Ս 1087/

Դատարանը Ձեզ հրավիրում է որպես պատասխանող,
2023 թվականի հոկտեմբերի 11-ին, ժամը 14:00-ին,
ըստ հայցի «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ պատասխանող «Կալոյո լիմիթիդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, երրորդ անձինք «Ձրավեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության` սեփականության իրավունքի խախտումները վերացնելու, որպես հետևանք մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու և գույքը հետ վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջների մասին թիվ ԵԴ/2118/02/23 քաղաքացիական գործով, հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Հր. Ներսիսյան 10:
Պատասխանողի ներկայացուցիչը պարտավոր է իր հետ ունենալ անձնագիր, ինչպես նաև դրա պատճենը:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ Արաբկիրի նստավայր /հասցե՝ ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, էլ. հասցե՝ civ.yerevan@court.am, հեռ.՝ 010-24-48-47/

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 24-48-47

Էլ. փոստ`