Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԵԴ2/9532/02/23 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

10.10.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Պատասխանող՝ Արամե Խնկոյանին
(հասցե՝ ք. Երևան, Խուդյակովի փ., տ.140/1)

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան)՝ 10.07.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԴ2/9532/02/23 քաղաքացիական գործն՝ ըստ հայցի «Սիլ ինշուրանս» ԱՓԲԸ ընդդեմ Արփիկ Հարությունյանի և Արամե Խնկոյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունվել է վարույթ, որոշվել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2023 թվականի հոկտեմբերի 10-ին: Դատարանի 11.09.2023թ. որոշմամբ դատական ակտի հրապարակման օրը տեղափոխվել է և նշանակվել 2023 թվականի նոյեմբերի 10-ին:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Մ.ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` Ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (37410) 51-18-13

Էլ. փոստ`