Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ հա. ԵՇԴ/0666/02/14 Հայցվոր՝ Ռազմիկ Մաթևոսյանին Հասցե` ՀՀ, ք. Երևան, Վ. Շենգավիթ 1-ին փ., 50/1

10.10.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի

Որպես հայցվոր կողմ, 2023 թվականի նոյեմբերի 08-ին, ժամը 15:45-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵՇԴ/0666/02/14 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Ռազմիկ Մաթևոսյանի ընդդեմ Ռաֆիկ Սարգսյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Ռաֆիկ Սարգսյանի անվամբ 13.06.2014 թվականին կատարված Երևանի Վերին Շենգավիթ 1-ին փողոցի թիվ 50 հասցեի իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և փաստացի օգտագործվող 37քմ մակերեսով շինությամբ ծանրաբեռնված 65քմ մակերեսով հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, տիրապետման իրավունքի խոչընդոտները վերացնելու, որպես ճանապարհ օգտագործվող տարածքը որպես ընդհանուր օգտագործման ճանապարհ թողնելու պահանջների մասին, և ըստ Ռաֆիկ Սարգսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ռազմիկ Մաթևոսյանի` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին, թիվ ԵՇԴ/0666/02/14 քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու հարցը,:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 2 նստավայրի հասցեն է Հալաբյան 41ա շենք/ 10-րդ հարկ, 1-ին դահլիճ/:

Դատավորի օգնական Անի Թելունց

Հասցե` Հալաբյան 41ա

Հեռ..` +37410 511-813

Էլ. փոստ`