Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ1/1455/02/21 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին նուցում 95-րդ հոդվածի 6-րդ

11.10.2023

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 99-րդ հոդվածի 3-րդ նաս

Պատասխանող՝ Նարեկ Արծրունիկի Իսահակյանին
ՀՀ Սյունիքի մարզ, ք․Սիսիան, Խանջյան փող․, 1աշ․, բն․ 22

Երրորդ անձիք՝
Գոհարիկ Վրամի Ավագյանին
Սյունիքի մարզ, ք․Սիսիան, Խանջյան փ․, 1աշ․, բն 22

Տիգրան Արծրունիկի Իսահակյանին
Սյունիքի մարզ, ք․Սիսիան, Խանջյան փ․, 1աշ․, բն 22

Սաթիկ Արծրունիկ Իսահակյանին
Սյունիքի մարզ, ք․Սիսիան, Խանջյան փ․, 1աշ․, բն 22

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ1/1455/02/21


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ

Հայտնում եմ, որ թիվ ՍԴ1/1455/02/21 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 2023թ. դեկտեմբերի 21-ին, ժամը 15:30-ին, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում (հասցե` ք. Սիսիան, Գ․ Նժդեհի 6):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: 2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ «1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ»։
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն թիվ ՍԴ1/1455/02/21 քաղաքացիական գործով կից ուղարկվում է «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023թ. հոկտեմբերի 11-ի որոշումը:

Միաժամանակ հայցվորի ներկայացուցչին հայտնվում է, որ 22.09.2023 թվականին Դատարանում ստացվել է փորձաքննության ծախսը կատարված լինելու վերաբերյալ դիմումը և դրան կից ներկայացված թիվ 226115 վճարման հանձնարարագիրը: Ներկայացված դիմումին կցված է օրինակը Նարեկ Արծրունիկի Իսահակյանին, Գոհարիկ Վրամի Ավագյանին, Տիգրան Արծրունիկի Իսահակյանին ուղարկելու փաստը հիմնավորղ փոստային անդորրագիրը: Ներկայացված չէ միջնորդության և կից ներկայացված նյութի օրինակը Սաթիկ Արծրունիկի Իսահակյանին ուղարկված լինելու փաստը հավաստող անդորրագիրը:
Պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 75-րդ և 152-րդ հոդվածների համաձայն՝ ապացույցները և միջնորդությունները ներկայացնելիս դատավարության մասնակիցը պարտավոր է դրա օրինակը ուղարկել դատավարության բոլոր մասնակիցներին, իսկ այդ պահանջը չպահպանելու դեպքում ներկայացված միջնորդությունը չի քննարկվում:





ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Հ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ք,Սիսիան, Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 0283023882

Էլ. փոստ`