Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/1755/02/22 քաղաքացիական գործով, որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՎԼԱԴԻՄԻՐ ՌԵՎԱԶԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ուղղված դատական ծանուցագիր

12.10.2023

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՎԼԱԴԻՄԻՐ ՌԵՎԱԶԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
(Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Ներսիսյան թաղ., 2/10)

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ա.Մկոյան, վարույթ է ընդունել հայցադիմումն ըստ «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությանի հայցի ընդդեմ Ձեզ` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի բաժնեմասն առանձնացնելու, հետագայում դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ դրա անհնարինության կամ աննպատակահարամարության դեպքում անշարժ գույքն ամբողջությամբ հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել և նախնական դատական նիստ է նշանակվել է 2023 թվականի դեկտեմբերի 13-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում /հասցե՝ ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1/:
Որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
Միաժամանական տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`