Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/28952/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Գագիկ Վաղարշակի Հայրապետյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

14.10.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև՝ Դատարան), նախնական դատական նիստում քննարկելով ըստ հայցի <<Ֆասթ Կրեդիտ Կապիտալ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ Գագիկ Վաղարշակի Հայրապետյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը,

ՈՐՈՇԵՑ

1. Ըստ հայցի <<Ֆասթ Կրեդիտ Կապիտալ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Գագիկ Վաղարշակի Հայրապետյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, թիվ ԵԴ/28952/02/22 քաղաքացիական գործով հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը համարել բաշխված:
2. Սահմանել գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու երկշաբաթյա ժամկետ (պատճենը նախապես ուղարկելով դատավարության կողմերին)՝ սկսած սույն որոշումը ստանալու պահից։
3. Նախնական դատական նիստ հրավիրել` 27.11.2023 թվականին, ժամը 14:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`