Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/6265/02/19 քաղաքացիական գործով հայցվոր Արթուր Արտյոմի Ծատուրյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

14.10.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև՝ Դատարան), քննության առնելով ըստ հայցի Արթուր Արտյոմի Ծատուրյանի (այսուհետ նաև` Հայցվոր) ընդդեմ Միլենա Հայկի Ծատուրյանի, Կարեն Հայկի Ծատուրյանի, Միլենա և Կարեն Ծատուրյանների օրինական ներկայացուցիչ Հայկանուշ Տիգրանի Հարությունյանի և Հայկ Կարենի Ծատուրյանի (այսուհետ` նաև Պատասխանողներ)` բաժին առանձնացնելու, սեփականության իրավունքի խոչընդոտները վերացնելու և վնասի հատուցման պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Միլենա Հայկի Ծատուրյանի, Կարեն Հայկի Ծատուրյանի ընդդեմ Արթուր Արտյոմի Ծատուրյան՝ բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքում բաժինները փոփոխելու, բաժիններն առանձնացնելու, առանձնացնելու աննպատակահարմարության դեպքում՝ փոխհատուցմամբ բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու և ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ սահմանելու հարցը,

ՈՐՈՇԵՑ

1. Սահմանել թիվ ԵԴ/6265/02/19 քաղաքացիական գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը՝ ըստ սույն որոշման պատճառաբանական մասի:
2. Սահմանել գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու երկշաբաթյա ժամկետ (պատճենը նախապես ուղարկելով դատավարության կողմերին)՝ սկսած սույն որոշումը ստանալու պահից:
3. Հրավիրել նախնական դատական նիստ 15.02.2024 թվականին, ժամը` 16:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
4. Որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`