Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/9660/02/33 քաղաքացիական գործով երրորդ անձ Լիլիթ Սուրենի Բաղդասարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

14.10.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), ուսումնասիրելով ըստ հայցի Սուսաննա Ռուբենի Զաքարյանի, Վարդուհի Ռուբենի Զաքարյանի (այսուհետ նաև՝ Հայցվորներ) ընդդեմ Արամ Ռուբենի Զաքարյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող), երրորդ անձինք՝ Արտակ Արարատի Սիմոնյանի, Ամալյա Ավետիսի Սիմոնյանի, Լիլիթ Սուրենի Բաղդասարյանի, Սուրեն Արամի Զաքարյանի (այսուհետ նաև՝ Երրորդ անձինք)՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, քաղաքացիական գործի նյութերը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործով ըստ հայցի Սուսաննա Ռուբենի Զաքարյանի, Վարդուհի Ռուբենի Զաքարյանի ընդդեմ Արամ Ռուբենի Զաքարյանի, երրորդ անձինք՝ Արտակ Արարատի Սիմոնյանի, Ամալյա Ավետիսի Սիմոնյանի, Լիլիթ Սուրենի Բաղդասարյանի, Սուրեն Արամի Զաքարյանի՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 07.11.2023 թվականին, ժամը` 11:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`