Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/8544/02/19 քաղաքացիական գործով պատասխանող Մկրտիչ Մնացականյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

14.10.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ` նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի Քնարիկ Հրանտի Թահմազյանի (այսուհետ` նաև Հայցվոր) ընդդեմ Մկրտիչ Մնացականյանի, Վալենտինա Մնացականյանի (այսուհետ` նաև Պատասխանողներ)` իրավունքի խախտումը վերացնելու և մինչև իրավունքի խախտումն եղած դրությունը վերականգնելու պահանջների մասին, քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու անհրաժեշտության հարցը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի Քնարիկ Հրանտի Թահմազյանի ընդդեմ Մկրտիչ Մնացականյանի, Վալենտինա Մնացականյանի` իրավունքի խախտումը վերացնելու և մինչև իրավունքի խախտումն եղած դրությունը վերականգնելու պահանջների մասին, ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ` 07.11.2023 թվականին, ժամը 10:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան փողոց 41 Ա, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`