Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/0051/16/20 դատական հանձնարարությունով <<Կասկադ Պետրոլեում>> ՍՊԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիր

14.10.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև՝ Դատարան), քննարկելով Ռուսաստանի Դաշնության Կամչատկայի երկրամասի արբիտրաժային դատարանի կողմից ներկայացված՝ <<Կասկադ Պետրոլեում>> ՍՊԸ-ին դատավարական փաստաթղթեր հանձնելու վերաբերյալ դատական հանձնարարությանը,


ՈՐՈՇԵՑ

1. Ռուսաստանի Դաշնության Կամչատկայի երկրամասի արբիտրաժային դատարանի կողմից ներկայացված՝ <<Կասկադ Պետրոլեում>> ՍՊԸ-ին դատավարական փաստաթղթեր հանձնելու վերաբերյալ դատական հանձնարարության գործն ընդունել վարույթ:
2. Դատական հանձնարարությունով հրավիրել դատական նիստ 07.11.2023 թվականին, ժամը 14:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`