Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/1926/04/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.10.2023

Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Պարտատեր՝ Գագիկ Հովհաննիսյանին
(ք. Երևան, Ավանեսովի փողոց, շենք 2, բն. 17)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 27.09.2023 թվականի որոշմամբ թիվ ՍնԴ/1926/04/22 դատական գործով, ըստ դիմումի Գագիկ Հովհաննիսյանի՝ «ՈՍԿԵ ՊԻՆԳՎԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, Սնանկության դատարանի կողմից 24.07.2023 թվականին կայացված՝ ««ՈՍԿԵ ՊԻՆԳՎԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լուծարման վարույթ սկսելու և գործունեությունը կասեցնելու մասին» որոշման դեմ «ՈՍԿԵ ՊԻՆԳՎԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Գագիկ Հովհաննիսյանին վերաքննիչ բողոքում նշված՝ ք. Երևան, Ավանեսովի փողոց, շենք 2, բն. 17 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.09.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալու վերաբերյալ հետադարձ ծանուցման հավաստագիրը կամ որոշման ծրարն այն Գագիկ Հովհաննիսյանին ուղարկվելուց ի վեր չի ստացվել Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ՍնԴ/1926/04/22 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.09.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 010-49-48-11/311

Էլ. փոստ`