Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ1/0072/02/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման և եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրվա վերաբերյալ հրապարակային ծանուցում

18.10.2023

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԼԴ1/0072/02/23 N Ե _____ /23
18 հոկտեմբերի 2023 թ.
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ



Երրորդ անձանց՝ Մարո Էդվարդի Մաղաքյանին
Մարուսյա Սամվելի Մաղաքյանին
/ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Աշոտաբերդ փողոց, 8 շենք, 2 բն./

Սամվել Վրույրի Մաղաքյանին
/ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Գ. Նժդեհի, 3 շենք, 34 բն./

Վրույր Սամվելի Մաղաքյանին
/ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Արևելյան փողոց, 6 շենք, 43 բն./


ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 22.08.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության հայցադիմումն ընդդեմ Լիլիթ Սամվելի Մաղաքյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Մարո Էդվարդի Մաղաքյանի, Մարուսյա Սամվելի Մաղաքյանի, Սամվել Վրույրի Մաղաքյանի և Վրույր Սամվելի Մաղաքյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին
Երրորդ անձանց՝ Մարո Էդվարդի Մաղաքյանին, Մարուսյա Սամվելի Մաղաքյանին, Սամվել Վրույրի Մաղաքյանին և Վրույր Սամվելի Մաղաքյանի հասցեագրված փոստային ծրարները հետ են վերադարձվել դատարան:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 07-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարման՝ տեղեկացվում է, որ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 22.08.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը, դատավարական իրավունքների և պարտականությունների, դրանց չկատարման դատավարական հետևանքների վերաբերյալ ծանուցումը դատավարության մասնակցի կողմից ծանոթանալու նպատակով դեպոնացված են ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրում:

Դատավորի օգնական Ա. Թունյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Տաշիր, Ջահուկյան 19

Հեռ..` (0254) 2-25-15

Էլ. փոստ`