Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Քաղաքացիական գործ ԳԴ3/0103/02/23

20.10.2023

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն

Պատասխանող
Արա Աշոտի Գասպարյանին
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Իսակովի փ., 4 նրբ., տ. 18

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ. Գրիգորյանի) վարույթում է գտնվում թիվ ԳԴ3/0103/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Արա Աշոտի Գասպարյանի, Աշխեն Գուրգենի Գասպարյանի, Աշոտ Ալբերտի Գասպարյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հրապարակային ծանուցվում եք, որ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և դատավարական փաստաթղթերը դեպոնացված են դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ յոթերորդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ԱՎԴԱԼՅԱՆ

Հասցե` ք. Մարտունի, Շահումյան 9

Հեռ..` (0262)- 4-48-47

Էլ. փոստ`