Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Քաղաքացիական գործ ԳԴ/6116/02/23

20.10.2023

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն

վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ
Նունե Գյորգու Իսրայելյանին
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Գանձակ, Հ. Աբրահամյան փ., տ. 24

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ. Գրիգորյանի) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/6116/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Հակոբ Գյորգու Իսրայելյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Գյորգի Նահապետի Իսրայելյանի, Մարիետա Գառնիկի Կարապետյանի, Դուխիկ Գյորգու Իսրայելյանի, Նունե Գյորգու Իսրայելյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հրապարակային ծանուցվում եք, որ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և դատավարական փաստաթղթերը դեպոնացված են դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ յոթերորդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ԱՎԴԱԼՅԱՆ

Հասցե` ք. Մարտունի, Շահումյան 9

Հեռ..` (0262)- 4-48-47

Էլ. փոստ`