Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/46446/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

20.10.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Արաբկիրի նստավայր` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61(ներքին՝ 110), www.court.am,
գրասենյակի էլ. հասցե՝ arabkir-dataran@mail.ru

«ԱՌԳԵ Բիզնես» սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերության ներկայացուցիչ Արա Խզմալյանին
/ՀՀ, ք.Երևան, Վ.Սարգսյան 26/1/

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ին
/ՀՀ, ք.Երևան, Հյուսիսային պողոտա 1/

«Procter and Gamble International Operations SA»
(«Պրոկտեր Էնդ Գեմբլ ինթերնեյշնլ Օպըրեյշնս ՍԱ») ընկերությանը
/47, route de Saint-Georges, CH-1213 Petit-Lancy Geneva, Switzerland/

«Դունայ-Տրանզիտ» ՍՊԸ-ին
/ 65026, Украина, г.Одеса, спуск Деволановский 7/

«P.E Nehivyy R.P» (Руслан Петрович Неживий)
(«Պ.Է Նեժիվիյ Ռ.Պ», Ռուսլան Պետրովիչ Նեժիվիյ) անհատ ձեռնարկատիրոջը
/Украина, Закарпатьская область, м.Ужгород, Требишовска 20/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/46446/02/21 քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.10.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ծանոթանալով քաղաքացիական գործին ըստ հայցի «ԱՌԳԵ Բիզնես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձինք «Procter and Gamble International Operations SA» («Պրոկտեր Էնդ Գեմբլ ինթերնեյշնլ Օպըրեյշնս ՍԱ») ընկերության, «Դունայ-Տրանզիտ» ՍՊԸ-ի, «P.E Nehivyy R.P» (Руслан Петрович Неживий) («Պ.Է Նեժիվիյ Ռ.Պ», Ռուսլան Պետրովիչ Նեժիվիյ) անհատ ձեռնարկատիրոջ՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«ԱՌԳԵ Բիզնես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 14.10.2021թ. հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Մ.Հովակիմյան) 26.10.2021թ. որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Մ.Հովակիմյան) 15.06.2022թ. որոշմամբ «Procter and Gamble International Operations SA» («Պրոկտեր Էնդ Գեմբլ ինթերնեյշնլ Օպըրեյշնս ՍԱ» ընկերությանը), «Դունայ-Տրանզիտ» ՍՊԸ-ն, «P.E Nehivyy R.P» (Руслан Петрович Неживий) («Պ.Է Նեժիվիյ Ռ.Պ», Ռուսլան Պետրովիչ Նեժիվիյ) անհատ ձեռնարկատիրոջը ներգրավվել են որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Մ.Հովակիմյան) 16.03.2023թ. որոշում է կայացրել թարգմանիչ ներգրավելու մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ.Հովակիմյան՝ այլ դատարանում դատավոր նշանակվելու կապակցությամբ թիվ ԵԴ/46446/02/21 քաղաքացիական գործը 28.09.2023թ մակագրվել է ինձ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
Վերոգրյալի հիման վրա` դատարանը գտնում է, որ թիվ ԵԴ/46446/02/21 քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով և 125-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/46446/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «ԱՌԳԵ Բիզնես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձինք «Procter and Gamble International Operations SA» («Պրոկտեր Էնդ Գեմբլ ինթերնեյշնլ Օպըրեյշնս ՍԱ») ընկերության, «Դունայ-Տրանզիտ» ՍՊԸ-ի, «P.E Nehivyy R.P» (Руслан Петрович Неживий) («Պ.Է Նեժիվիյ Ռ.Պ», Ռուսլան Պետրովիչ Նեժիվիյ) անհատ ձեռնարկատիրոջ՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունել վարույթ:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 17.11.2023-ին, ժամը 16:30-ին, հրավիրել նախնական դատական նիստ:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`