Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/0926/05/14 վարչական գործով դատական ծանուցագիր

23.10.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Անժիկ Մանուկյանին
(ք. Երևան, Սվաճյան փող., 18շ., 22բն.)

Սույն դատական ծանուցագրով Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ըստ հայցի Կարապետ Մանուկյանի և Ամալյա Մանուկյանի ընդդեմ Կադաստրի կոմիտեի, ՀՀ կառավարության, ՀՀ նոտարական պալատի, երրորդ անձինք՝ Արմեն, Արտուր, Վոլոդյա, Ժանետա, Կարինե, Անժիկ և Անիչկա Մանուկյաններ, Տաթևիկ Ստեփանյան և Աստղիկ Մարտիրոսյան՝ Կադաստրի կոմիտեի գործողություններն ու անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու, որպես հետևանք՝ դրա հիման վրա Աստղիկ Առաքելյանի անվամբ Երևան քաղաքի Շահումյան 25 փողոցի՝ ներկայումս Եղիազարյան 17 հասցեի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի կատարված գրանցումները և նշված հասցեի հողամասի վերաբերյալ տեխնիկական անձնագրերը և հողամասի նկատմամբ ժառանգության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով նշանակված դատական նիստին, որը կկայանա 03.04.2024 թվականի ժամը 12:20-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 22):
Տեղեկացվում եք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Գ. ՍՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` ՆԱՐԵ ՏՈՆՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 494807 /271/

Էլ. փոստ`