Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/29355/02/23 քաղաքացիական գործով Կարեն Լևոնի Դադիվանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

23.10.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/29355/02/23

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19 սեպտեմբերի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով «Մանազկերտ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության կողմից ներկայացված հայցադիմումին և կից փաստաթղթերին,

ՊԱՐԶԵՑ

«Մանազկերտ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Կարեն Լևոնի Դադիվանյանի՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով գույքը ձեռքբերողին օտարելու, որպես իրավական հետևանք Կարեն Լևոնի Դադիվանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 13 շենքի թիվ 2 ավտոտնակի հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ դադարեցնելու՝ ճանաչելով «Մանազկերտ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության սեփականության իրավունքը և Պատասխանողին 2-ամսյա ժամկետում գույքը հանձնման-ընդունման ակտով հանձնել և ազատել պարտավորեցնելու պահանջների մասին:
Ներկայացված հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ և 200-րդ հոդվածներով, դատարանը

ՈՐՈՇԵՑ

Հայցադիմումն ընդունել վարույթ:
Որոշումն ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`