Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ3/0889/02/23 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին նուցում 95-րդ հոդվածի 6-րդ

25.10.2023

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 99-րդ հոդվածի 3-րդ նաս

Պատասխանող՝ Աշոտ Ռազմիկի Սարգսյանին
ՀՀ Սյունքի մարզ, ք. Գորիս, Յու. Բաշխյան փող., տ. 5

Երրորդ անձ՝ Լուսինե Ավրորայի Տոռոզյանին
ՀՀ Սյունքի մարզ, ք. Գորիս, Յու. Բաշխյան փող., տ. 5

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0889/02/23


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կից ուղարկվում է «Նախնական դատական նիստ նշանակելու մասին» ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 24․10․2023 թվականի որոշումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի և 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Դուք ծանուցվում եք քաղաքացիական գործով ըստ հայցի «Արդշինբանկ» ՓԲ ընկերությունը ընդդեմ Աշոտ Ռազմիկի Սարգսյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Լուսինե Ավրորայի Տոռոզյանի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին:
ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում (հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Գ. Նժդեհի 6) 2023թ. նոյեմբերի 15-ին, ժամը 12:00-ին նշանակված նախնական դատական նիստի վայրի և ժամանակի մասին:
Պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: 2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ «1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ»։
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
Միաժամանակ հայտնում եմ, որ քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ www.datalex.am դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Դատավորի գործավար Ն. Հայրապետյան

Հասցե` ք,Սիսիան, Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 0283023882

Էլ. փոստ`