Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԿԴ/1283/02/17 քաղաքացիական գործով երրորդ անձ՝ «Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ» ՍՊ ընկերության վերաբերյալ դատական ծանուցագիր

25.10.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օրենսգրքի 95 հոդված

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1283/02/17

Սկզբնական հայցով հայցվորի
ներկայացուցիչ՝ Էդգար Հակոբյանին
(ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի 18 շենք, 12/1 տարածք)
Երրորդ անձ՝ «Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ» ՍՊ ընկերությանը
(ՀՀ, ք. Երևան,Նանսենի 15 շենք, 7 բն․,)
Երրորդ անձ՝ «Էմիրեյթս ԷՅԷՄ» ՍՊ ընկերությանը
(ՀՀ, ք. Երևան, Արամի 90)

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ա. Մկրտչյան) վարույթում է քննվում թիվ ԵԿԴ/1283/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Սոնյա Վիլսոնի Մաքլեոդի ընդդեմ Վաչագան Սարկիսյանի, երրորդ անձ՝ «Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ» ՍՊ ընկերության՝ 23.12.2014թ.-ին Սոնյա Մաքլեոդի և Վաչագան Սարկիսյանի միջև կնքված «Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ» ՍՊ ընկերության 57 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, «Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ» ՍՊ ընկերության 57 տոկոս բաժնեմասի նկատմամբ Սոնյա Մաքլեոդի սեփականության իրավունքը վերականգնելու, 2014 թվականի ֆինանսական տարուց սկսած Վաչագան Սարկիսյանից «Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ» ՍՊ ընկերության բաշխված շահույթի 57 տոկոսը բռնագանձելու պահանջների մասին և ըստ Վաչագան Սարկիսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Սոնյա Վիլսոնի Մաքլեոդի, երրորդ անձ «Էմիրեյթս ԷՅԷՄ» ՍՊ ընկերության 03.12.2014թ.-ի կնքված «Էմիրեյթս ԷՅԷՄ» ՍՊ ընկերության բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը անվավեր ճանաչելու, «Էմիրեյթս ԷՅԷՄ» ՍՊ ընկերության 50 տոկոս բաժնեմասի նկատմամբ Վաչագան Սարկիսյանի սեփականության իրավուվքը վերականգնելու, Սոնյա Վիլսոնի Մաքլեոդից 2014թ.-ի ֆինանսական տարուց սկսած «Էմիրեյթս ԷՅԷՄ» ՍՊ ընկերության բաշխված շահույթի 50 տոկոսը բռնագանձելու պահանջի մասին։
24.10.2023 թվականին սկզբնական հայցով պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացվել կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդություն։
Հիշյալ միջնորդության քննարկումը, համաձայն ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 3-րդ մասի` քննվում է դատական նիստում, որը տեղի կունենա 02.11.2023թ․ ժամը` 16։30-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայրում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, թիվ «8» դատական նիստերի դահլիճ)
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Տ. ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`