Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԿԴ/12568/02/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցում

26.10.2023

Հայտատու` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ ՔԴՕ 95-րդ հոդվածի 6-րդ մաս




հայցվոր՝ Աննա Գրիշայի Աֆյանին
ք․ Երևան, Բագրատունյաց 4 նրբ․, 36/1 շ․, 3 բն․

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն․Թորոսյանիս վարույթում է քննվում թիվ ԿԴ/12568/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Աննա Գրիշայի Աֆյանը և Գայանե Արտեմի Աֆյանի ընդդեմ Սեդա Աֆյանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝օրենքով նախատեսված դեպքերում գործին մասնակցող անձինք մինչև առաջին ատյանի դատարանում դատաքննության կամ վերաքննիչ դատարանում բողոքի քննության ավարտը փոխադարձ համաձայնությամբ կարող են սկսել արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց:Օրենքով արբիտրաժին ենթակա վեճը մինչև առաջին ատյանի դատարանի կողմից դատաքննությունն ավարտվելը օրենքով սահմանված կարգով գործին մասնակցող անձանց համաձայնությամբ կարող է հանձնվել արբիտրաժի լուծմանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն՝. Գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի համաձայն՝գործին մասնակցող անձինք դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, որը ձևակերպվում է գրավոր, ստորագրում են գործին մասնակցող անձինք և ներկայացվում է դատարանի հաստատմանը:
Տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո` յոթերորդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Այսպիսով սույն հայտարարության հրապարակումից հետո 7-րդ օրը կհամարվեք պատշաճ ծանուցված, որից հետո կսկսի հոսել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հայցադիմումի պատասխան, իսկ պարզեցված վարույթի կարգով գործի քննության դեպքում նաև 299-րդ հոդվածով սահմանված առարկություններ, միջնորդություններ, հակընդդեմ հայց ներկայացնելու ժամկետը՝ իր դատավարական նշանակություն ունեցող իրավական հետևանքներով։
Գործի ընթացքի մասին տեղեկատվությունը կարող եք ստանալ դատական համակարգ` datalex.am տեղեկատվական պաշտոնական հրապարակային կայքից կամ դատարանի աշխատակազմից։



ԴԱՏԱՎՈՐ Ն. ԹՈՐՈՍՅԱՆ

Հասցե` ք. Աբովյան, Կոտայքի փողոց 8 շենք

Հեռ..` (+374 222) 2-01-63

Էլ. փոստ`