Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՇԴ/0418/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.10.2023

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգիրք 95-րդ հոդված

Պատասխանող՝ Քնարիկ Անդրանիկի Մանուկյանին
(հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Բուլվարային փողոց, տուն 18/4)

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սարոյանի վարույթում է գտնվում թիվ ՇԴ/0418/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Նժդեհ Հայկասարի Նազարեթյանի ընդդեմ Քնարիկ Անդրանիկի Մանուկյանի, իրավասու մարմին՝ Շիրակի մարզի Գյումրի համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմին և ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ երեխայի հետ շփման խոչընդոտները վերացնելուն պարտավորեցնելու և նրանց հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին:
Տեղեկացվում է, որ սույն քաղաքացիական գործով 2023 թվականի հուլիսի 20-ին ժամը 14:30-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ին /հասցե՝ ՀՀ ՇՄ ք. Արթիկ, Բաղրամյան 40, թիվ 1 դատական նիստերի դահլիճ/:
Խնդրվում է նշված օրը ներկայանալ դատական նիստին անձը հաստատող փաստաթղթով /ներկայացուցչի դեպքում՝ նաև համապատասխան լիազորագրով/:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ դատարանը գործի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով պարտավոր է, չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկել ողջամիտ միջոցներ գործի քննությունը լրիվ, բազմակողմանի իրականացնելու համար, մասնավորապես պահանջելու տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու գործին մասնակցող անձանց ներկայանալ դատական նիստի, նշանակելու փորձաքննություն, հարցաքննելու վկաների, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջելու փաստաթղթեր:
Միևնույն ժամանակ տեղեկացվում է, որ 20.07.2023 թվականին տեղի ունեցած դատական նիստին Դատարանը հիմք ընդունելով երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունը, որոշել է Ձեզ հանձնարարել ներկայանալ սույն քաղաքացիական գործով 2023 թվականի նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ին կայանալիք դատական նիստին։
ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ՍԱՐՈՅԱՆ


Դատավորի օգնական` Լ. Գրիգորյան

Հասցե` ՛ՀՀ Շիրակի մարզ, ք․ Արթիկ, Բաղրամյան 40

Հեռ..` 0244-5-5-04

Էլ. փոստ`